Ալեքսեյ Միլլերը վերընտրվել է «Գազպրոմի» ղեկավարի պաշտոնում
Քաղաքականություն
24.02.2021 | 19:09«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը 5 տարի ժամկետով վերընտրել է Ալեքսեյ Միլլերին ընկերության խորհրդի ղեկավարի պաշտոնին։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ տնօրենների խորհրդի որոշումը միաձայն է եղել։
«Գազպրոմի» ղեկավարի պաշտոնում Միլլերի ղեկավարման հերթական ժամկետն ավարտվելու էր մայիս 31-ին։ Վերջինս այս պաշտոնն է զբաղեցնում արդեն 20 տարի՝ 2001 թվականից։
Տաթև Ֆռանգյան