Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2026 | 10:23
Վաղը Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը ժամանակավորապես կփակվի
18.04.2026 | 10:18
Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Սմբատ Լպուտյանը
18.04.2026 | 10:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.04.2026 | 09:49
Ընտրություններին ընդառաջ Կառավարությունը 3000 դրամով կսուբսիդավորի պարարտանյութերի գները․ բյուջեից 900 մլն դրամ կհատկացվի
17.04.2026 | 23:38
Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի. ՆԳՆ
17.04.2026 | 23:30
250 մլն դոլարի ներդրում՝ 2500 նոր աշխատատեղ. Պապոյանն այցելել է Նարեկ Նալբանդյանի թռչնաբուծարան
17.04.2026 | 23:27
Վաշինգտոնն ու Անկարան շուտով կարող են լուծել ռուսական C-400-ի մասով պատժամիջոցների շուրջ վեճը․ ԱՄՆ դեսպան
17.04.2026 | 23:13
Ալիևների ընտանեկան բիզնեսի համար Կասպից ծովը չորացնելու և արհեստական ​​կղզիներ ստեղծելու նախագծին պաշտոնական թույլտվություն է տրամադրվել
17.04.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.04.2026 | 22:58
Հունիսի 7-ին ընտրություն է կատարվելու փորձանքի, փորձարկման և փորձառության միջև. Քոչարյանը փորձառուն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 22:51
Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների
17.04.2026 | 22:42
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
17.04.2026 | 22:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
17.04.2026 | 22:19
Ինչ տեսք ունի Ծառուկյանի աղջկա և փեսայի բռնագանձվող գույքը․ բազմամիլիոնանոց ունեցվածքի մի մասը՝ ՀՀ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2026 | 22:07
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը,Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտություններ? ? ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և պաշտոնատար այլն անձինք:

Նախքան քննարկումն սկսելը՝ վարչապետը նշել է. «Ինչպես գիտեք Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Եվ այս համատեքստում, բնականաբար, պատեհ է քննարկել այն մեխանիզմը, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է և ոչ թե պատճառ, որովհետև հիմնարար հարցը միշտ գոյություն է ունեցել: Եվ հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը:

Այստեղ թերևս մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք:

Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է, և մենք այսօր պիտի փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ ու լսել, թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների մեխանիզմների և հեռանկարների վերաբերյալ: Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ»:

Հաջորդիվ ներկայացվել են գիտության ոլորտում առկա խնդիրները, ներուժը, միջավայրն ու զարգացման հնարավորությունները: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել գիտության ոլորտի մի շարք ուղղություններում առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ քայլերին, գիտության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմանը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանը, ոլորտում դրամաշնորհային նախագծերի իրականացմանը, արտերկրի գործընկերների հետ փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ համագործակցության ծրագրեր են նախատեսվում Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և այլ պետությունների գործընկերների հետ:

Վերը նշված հարցերի շուրջ ներկայացվել են մի շարք առաջարկություններ, հնչել են տարբեր դիտարկումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ձևակերպել ոլորտի զարգացման «Ճանապարհային քարտեզ»-ն ու գործողությունների պլանը՝ հստակեցնելով ֆինանսական կարիքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է վերը նշված աշխատանքներն իրականացնել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Գիտության պետական կոմիտեի համագործակցությամբ: