Շուրջ 500 մարդ հաշմանդամության կարգ է ստացել պատերազմից հետո. փոխնախարարը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
24.02.2021 | 12:03«Վերջին տվյալներով՝ հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173 և երրորդ խումբ՝ 335 անձ, անաշխատունակության թերթիկի ժամկետի երկարացում է եղել 21 անձի համար, իսկ 150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Փոխնախարարը փաստեց, որ եթե բժշկական հաստատությունից անձն ուղարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, ապա այն դեռ չի նշանակում, որ նա անպայման հաշմանդամության կարգ կստանա:
Նրա խոսքով՝ հաշմանդամության խումբ սահմանում են կենսագործունեության հնարավորության տարբեր աստիճանի սահմանափակումներ ստանալու հիման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: