Հիմնադրամը շուրջ 12 մլրդ է ուղղել զոհված, հաշմված զինծառայողների ընտանիքներին, հայտնի է նրանց թիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց հիմնադրամի կատարած աշխատանքները:

Նրա խոսքով՝ աշխատանքները տարվել են երեք հիմնական ուղղություններով: Առաջինը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրված միանվագ և երկարաժամկետ փոխհատուցումներն են:

«Բայց վերջին պատերազմի արդյունքում մենք ունեցանք նաև երկու նոր ծրագիր, որոնք մենք կոչում ենք «Կամուրջ» ծրագրեր: Դրանք ուղղված են ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ինչպես նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին: Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են զինհաշմանդամության կարգ ստանում, որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների, և Կառավարության հետ մեկտեղ «Կամուրջ» ծրագիրը իրենց մասով իրականացրինք և իրականացնում ենք»,- նշեց Ավետիքյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ ծրագիրը անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության 6-ամսյա  ծրագիրն է.« Քանի որ անհայտ կորածը կամ անհայտ բացակայողը իրավական կարգավիճակ է, որը միայն դատարանը կարող է շնորհել, գործընթացը ենթադրում է որոշակի ժամանակի աշխատանք»:

«Իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնադրամը սպասարկել է 1528 ընտանիքի, մինչ այս պահը կատարվել է 14 միլիարդ դրամի փոխհատուցում:

Վերջին պատերազմից մինչ այս պահը մենք արդեն ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք: Նրանց տվել  ենք շուրջ 12 միլիարդ դրամի հատուցում: Եվ քանի որ 20 տարվա պարտավորություն ենք ստանձնում, ամեն ամիս մենք կատարում ենք այդ հատուցումները, դրա համար էլ այս թիվը աճողական է

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին «Կամուրջ»-ի ֆինանսավորման ներքո մենք փոխանցումներ ենք կատարել 803 ընտանիքի՝ 365 միլիոն դրամի ամսական վճարումներ: Հատուցումները կկատարվեն 6 ամսով, ամսական 300 հազար դրամի չափով: Երբ զինծառայողն արդեն անհայտ կորած կամ անհայտ բացակայող կճանաչվի դատարանի որոշմամբ, և ընտանիքը կգա մեզ մոտ հիմնական ծրագրով փոխհատուցումը ստանալու, մենք կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 միլիոն դրամից և տարբերությունը կփոխանցենք իրենց:

Ծանր վիրավորում ստացած 55 զինծառայողների վճարվում է ամսական 300- հազարական դրամ: Շուրջ 17 միլիոն դրամի փոխհատուցումն արդեն կատարված է»,- նշեց հիմնադրամի տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում: