Քաղաքացին կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություն․ Դատախազությունը զգուշացնում է՝ նա ազատություն մեջ է

Լուրեր

21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակադարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
Բոլորը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված ահազանգերի և հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020թթ. ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և շարունակում է նույն եղանակով խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին:

Մասնավորապես՝ Մ.Անանյանը, խաբեությամբ գումարներ հափշտակելու նպատակով ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատեր, տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ և դրանց արձագանքած քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերում էլեկտրոնային եղանակով իր կողմից նշած հաշվեհամարներին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը: Պայմանավորված գումարը ստանալուց հետո հափշտակում է այն:

Վերը նշված եղանակով խարդախություններ կատարելու համար Մ.Անանյանի վերաբերյալ առկա են նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Սակայն վերջինս ներկայումս գտնվում է ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի կատարումը հետաձգվել է՝ մինչև նրա մանկահասակ երեխայի 3 տարին լրանալը, իսկ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

Նկատի ունենալով, որ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգեր ստացվել Մ.Անանյանի կողմից վերոհիշյալ եղանակով խարդախություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրա հանցավոր գործունեությունն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը՝ վերջինիս կողմից նոր հանցագործությունները կանխարգելելու և հանցավոր ոտնձգություններից պաշտպանվելու նպատակով, կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատիրոջ առաջարկած՝ իրականում գոյություն չունեցող ծառայություններից օգտվելուց, հնարավոր բոլոր միջոցներով շրջապատում իրազեկել և զգուշացնել նշված դեպքերի, դրանց կատարման հանգամանքերի մասին:

Նշված անձի կողմից խարդախության զոհ չդառնալու նպատակով անհրաժեշտ է նաև սոցիալական ցանցերի միջոցով նմանատիպ հայտարարություններից, առաջարկներից, գովազդներից օգտվելուց առաջ լրացուցիչ եղանակներով ճշտել նման ծառայության, առաջարկվող ապրանքների իրականում գոյություն ունենալու, որպես տնտեսվարող, գրանցման հասցե և ռեկվիզիտներ ունենալու հանգամանքները: