Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ
Հասարակություն
19.02.2021 | 21:19«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ։ Նախքան բերման ենթարկվելը նրա տանը ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել։
Բեքարյանի փաստաբանի խոսքով՝ ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր իրականացվում խուզարկությունը․
«Խուզարկության թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ Նշում էին,որ գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ֊որ կեղծ էջերով կատարված հրապարակումների»։
Այլ մանրամասներ այս պահին դեռ հայտնի չեն։