Հանգամանքների բերում․ Բելառուսում հրաժարվել են քրեական գործ հարուցել ՕՄՕՆ-ի կողմից ցուցարարի սպանության գործով

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

Բելառուսում շարունակվում է զանգվածային բողոքի ցույցերի հետևանքների հետաքննություն։ Սակայն դրանք դեռևս ընթանում են ի օգուտ պետությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այսօր Բելառուսի քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել 34-ամյա Ալեքսանդր Տարայկովսկու սպանության գործով, ով զոհվել էր օգոստոսի 10-ին մետրոյի կայարանի մոտերքում։ Նա դարձել էր Բեառուսում բողոքի ցույցերի ընթացքում առաջին զոհը։
Տարայկովսկին տասնյակ հազարավոր ցուցարարներից մեկն էր, ով դուրս էր եկել բողոքելու նախագահական ընտրությունների արդյունքների դիմաց, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 80% ձայներով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Տարայկովսկին զբաղվում էր փոքր բիզնեսով, նա ուներ դատվածություն՝ մորը պաշտպանելով մահացու ծեծել էր խորթ հորը և դրա համար 7 տարով ազատազրկվել։ Նա իր պատիժն ամբողջությամբ կրել էր և դատվածությունը հանված էր։

Լուրերը, որ բողոքի ցույցերի ժամանակ մարդ է մահացել, հայտնվելեն ավելի ուշ՝ օգոստոսի 10-ի երեկոյան, իսկ ավելի վաղ հայտնի է դարձել նրա անունը։ Բելառուսի ՆԳՆ առաջին վարկածի համաձայն՝ նա իբրև թե ցանկացել է ՕՄՕՆ-ի շարքեր նետել նռնակ, սակայն այն պայթել է իր ձեռքերում։
Սակայն արդեն օգոստոսի 15-ին պարզ է դարձել,  որ դա այդպես չէ։ Ի հայտ եկած տեսանյութերում երևում է, որ անզեն Տարայկովսկին կանգնած է եղել ոստիկանների դիմաց և նրանցից մեկ կրակել է նրա կրծքավանդակին։ Տղամարդը մահացել է տեղում։

Պաշտոնապես Տարայկովսկու մահվան հետաքննությունը սկսվել էր հենց այդ նույն օրը, սակայն դրա ընթացքի մասին լուրեր գրեթե չկային։ Ուժայինները միայն շեշտադրում էին նրա դատվածության վրա ու ասում էին, որ նա իրենից վտանգ էր ներկայացնում։

Փետրվարի 19-ին Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Տարայկովսկու մահվան փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Տարայկովսկու վարքագիծը ՕՄՕՆ-ն ընդունել է որպես իրական սպառնալիք, նրա վրա կրակել են ոչ մահացու զենքից, իսկ նա «զոհվել է մի շարք ողբերգական հանգամանքների բերումով»։ Այս ձևակերպմամբ ՔԿ ցանկանում էր ասել, որ ռետինե փամփուշտով վիրավորումը պարզվում է եղել է ներթափանցող ու հանգեցրել է Տարայկովսկու մահվանը։

Տաթև Ֆռանգյան