Ցուցարարին ծեծող ոստիկանին զգեստավոր գազան անվանողին կնստացնեն, եթե օրենքը ընդունվի. Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացնելու մասին Դատախազության ներկայացրած օրինագծի լույսի ներքո կարելի է ենթադրել, որ ցուցարարին ծեծող ոստիկանին զգեստավոր գազան անվանողին կնստացնեն: Մինչդեռ ՄԻԵԴ-ի որոշմամբ, եթե գնահատող դատողությունը փաստերի հիման վրա է արվել, դա չի դիտվում որպես վիրավորանք կամ զրպարտություն: Այս մասին «Պաշտոնյաներին վիրավորելն ու զրպարտելը կքրեականացվի՞․ինչու են նախաձեռնվում հակաժողովրդավարական քայլեր» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նաև հավելեց, որ ներկայացված օրինագծով հավելյալ պաշտպանություն է ապահովվում պաշտոնյաների համար, մինչդեռ պետք է շատ ավելի լայն լինեն նրանց քննադատության սահմանները: «Լրագրողները կարող են այս առումով դիմել չափազանցությունների և նույնիսկ սադրանքների, և դրան պետք է պատրաստ լինի պետական պաշտոնյան»,- նշեց Մելիքյանը:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցչին, պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյանին ու կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ին։ Այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։

Մանրամասները՝ տեսանյութում: