Իշխանությունը որոշել է կացնի ձևով պատժել իրեն վիրավորողին` հավելյալ աշխատելու փոխարեն. Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Այս սահմանափակումները և պատժամիջոցների կիրառումը լուրջ խոչընդոտ են հանդիսանալու խոսքի ազատության և ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության համար: Այս մասին «Պաշտոնյաներին վիրավորելն ու զրպարտելը կքրեականացվի՞․ինչու են նախաձեռնվում հակաժողովրդավարական քայլեր» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Ինֆորմացիոն դաշտը հեղեղված է մանիպուլյացիաներով, վիրավորանքներով ու զրպարտանքներով, բայց գիտենք, որ դրա դեմ բազմաթիվ այլ քաղաքակիրթ պայքարի մեթոդներ կան, որոնք աշխատատար են: Եվ իշխանությունը որոշել է կացնային ձևով պատժել ցանկացած վիրավորողի ու զրպարտողի»,- նշեց Մելիքյանը՝ նկատելով, որ շատ հաճախ պաշտոնյաները քննադատությունն ընդունում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և փորձում են հաշվեհարդար տեսնել լրագրողների և լրատվամիջոցների հետ:

Մելիքյանը նաև ընդգծեց, որ պաշտոնյաները «վերին արտի ցորեն չեն», սակայն ներկայացված օրինագծով հավելյալ պաշտպանություն է ապահովվում պաշտոնյաների համար, մինչդեռ պետք է շատ ավելի լայն լինեն նրանց քննադատության սահմանները. «Լրագրողները կարող են այս առումով դիմել չափազանցությունների և նույնիսկ սադրանքների, և դրան պետք է պատրաստ լինի պետական պաշտոնյան»:

«Այս օրինագծի լույսի ներքո կարելի է ենթադրել, որ ցուցարարին ծեծող ոստիկանին զգեստավոր գազան անվանողին կնստացնեն: Մինչդեռ ՄԻԵԴ-ի որոշմամբ, եթե գնահատող դատողությունը փաստերի հիման վրա է արվել, դա չի դիտվում որպես վիրավորանք կամ զրպարտություն»,- նշեց Մելիքյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ին։ Գլխավոր դատախազությունն այժմ առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցչին, պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյանին ու կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: