Որքան ավտորիտար է պետությունը, այնքան խիստ է քրեականացված վիրավորանք-զրպարտությունը. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վիրավորանքի և զրպարտության քրեականացումը բավական դաժան մեթոդ է այն անձի նկատմամբ, ով ցանկացել է հայտնել իր կարծիքը. անկախ նրանից՝ այդ կարծիքը որքանով է տարբերվող, վիրավորող, սադրող կամ զրպարտող, միևնույն է, դա կարծիք է: Այս մասին «Պաշտոնյաներին վիրավորելն ու զրպարտելը կքրեականացվի՞․ ինչու են նախաձեռնվում հակաժողովրդավարական քայլեր» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Իրավունքի գերակայություն ՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Ասատրյանը:

«Վիրավորանքի և զրպարտության քրեականացումն առաջին հերթին առաջացնում է վախի մթնոլորտ և սահմանափակում է դիսկուրսը, այդ թվում նաև քաղաքական»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դա կարող է խոչընդոտել խոսքի ազատության լայն կիրառումը»:

Փաստաբանն անդրադառնալով միջազգային փորձին՝ նշեց, որ որքան ավտորիտար է պետությունը, այնքան խիստ է քրեականացված վիրավորանք-զրպարտությունը:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցչին, պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյանին ու կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ին։ Այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։

Մանրամասները՝ տեսանյութում: