Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, թե ոչ. քաղաքացիների մեծ մասը, ըստ հարցման, կողմ է նրա հեռացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.02.2021 | 13:35Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ընդդիմության և հասարակության մի հատված պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը: Այս հարցի վերաբերյալ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության կատարած հարցման տվյալներն այսօր հրավիրված ասուլիսում հրապարակեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Քաղաքացիների 38, 8 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, 43,6 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Այս հարցին դժվարացել է պատասխանել 17,6 տոկոսը: