Արցախի քաղաքացիները 4 ամիս շարունակ 68 հազար դրամ աջակցություն կստանան․ նախարարը ներկայացրեց ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն արցախահայերի համար 20 միջոցառում է հաստատել, մի մասը կատարվել է, մյուս մասը կատարման ընթացքում է: Այս մասին Կառավարության նիստին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այդ միջոցառումների շրջանակում ֆինանսավորվել է 21.5 մլրդ դրամ, այսինքն՝ այդքան գումար արդեն փաստացի տրամադրվել է արցախահայությանը:

«Ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակում շահառուները մինչև 3 մլրդ դրամի լրացուցիչ դրամական աջակցություն են ստանալու, այսինքն՝ բոլոր գործող ծրագրերի մասով բյուջեն կկազմի 25 մլրդ դրամ»,- ասաց նախարարը: Նա  նաև նշեց, որ այսօր ներկայացվող ծրագրի բյուջեն 4 ամսվա համար կհասնի 30 մլրդ դրամի, հետևաբար արցախահայության համար հատկացված ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 55 մլրդ դրամի:

«Արցախի կառավարությունը նույնպես հատկացումներ է անում, մասնավորապես, 2021 թվականի ընթացքում Արցախում փոխհատուցվելու է կոմունալ վճարների ծախսերը որոշակի սահմանների շրջանակում՝ գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով: Եկամտահարկը 6 ամիս բիզնեսի հիմնական ճյուղերում փոխհատուցվելու է ամբողջությամբ:

Մեր առաջին միջոցառումից մոտ 100 հազար քաղաքացի օգտվել էր, որով տրամադրվել էր 68 հազար դրամ օգնություն, և, դրանից բացի, տեղահանված անձանց, որոնց թիվը կազմում է մոտ 35 հազար, յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ անչափահասներին, տրվել է 300 հազար դրամ աջակցություն: 30 հազար հոգի արդեն ստացել է, այդ աջակցությունը կստանա մինչև 7 հազար քաղաքացի»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ Արցախում ապրած, բայց այնտեղ գրանցում չունեցած քաղաքացիները նույնպես աջակցություն կստանան՝ հիմք է ընդունվել նրանց բնակության վայրը:

Նախարարի խոսքով՝ նոր նախագծով՝ 4 ամիս ժամկետով միանվագ՝ 68 հազար դրամ կտրամադրվի Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, որոնք չունեն հաշմանդամության խումբ:

Մանրամասները՝ տեսանյութում: