Գնացել, մարդկանց խոստացել ենք, մինչև հիմա արված չի՞․ վարչապետը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման աշխատանքները, մասնավորապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ու օտարման հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ոչ»,- Կառավարության այսօրվա նիստում դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ղուլարյանը պատասխանեց,որ Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ, և մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի հանարովր լինի աշխատանքները սկսել: «Սեփականատերերի հետ կապված դատական պրոցեսներ են, ժառանգության ճանաչման խնդիրներ կան»,- նշեց Արմեն Ղուլարյանը:

«Ի վերջո, լուծվելո՞ւ է այդ հարցը, թե՞ չէ»,-հարցրեց վարչապետը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ պարզաբանեց, թե հարցն իրենց դիրավասության աշտում չէ. մարզն ու համայնքը պետք է լուծեին այդ հարցերը:

«Բայց գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչև հիմա արված չի: Օգոստոս-սեպտեմբերն է եղել, գնացել նայել ենք, ասել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կպարզի ու կզեկուցի, թե ինչ խնդիր է առաջացել:

«Պետք չի պարզել ու զեկուցել, պետք է գնալ ու լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»,- նշեց Փաշինյանը:

«Եթե մեր անելիքն է, կանենք, կզեկուցեմ»,- նշեց Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: