Ո՞ր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Քաղաքականություն
24.04.2017 | 15:051915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց ավելի քան 1.5 միլիոն հայ: Ու թեև Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիան, հերքում է կատարվածը, համաշխարհային ճանաչման գործընթացն անշեղորեն առաջ է գնում: Այսօր արդեն Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են ավելի քան 3 տասնյակ երկրներ: