Վարազդատ Կարապետյանը Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որ մանդատը վայր էր դրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու համար, տեղեկացնում է, որ հրաժարվել է նաև այդ պաշտոնից:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր դիմում եմ ներկայացրել ինձ Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար։ Պատկերացնում եմ այս քայլիս ամենախայտաբղետ մեկնաբանությունների ու շահարկումների հնարավորությունը: Այդ ամենին իմ վերաբերմունքն ու ասելիքը մեկ- երկու օրում չի ձևավորվել:

Հրաժարվելով Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին։

Այս ամենին հասնելու ճանապարհը չենք կարող սևերի ու սպիտակների բաժանելով, պետական և ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդելով ու քայքայելով անցնել: Հետ նայելով կառավարող ուժի հետ իմ անցած ճանապարհին, վերլուծելով դա պատերազմի ընթացքում և դրանից հետո ինձ համար բացահայտվող իրողությունների լույսի տակ, հասկանում եմ, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրա: Իմ քայլերը ոչ միշտ են եղել արդյունավետ կամ դրանց երկարաժամկետ ազդեցությունը եղել է անհայտ ուղղությամբ։ Չեմ փորձի հղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին և մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, և ես այդ քայլերիս համար ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից։

Խորհրդարանական իմ գործունեության արդյունքների մասին ճիշտ չեմ համարում այստեղ հիշատակել, քանզի գտնում եմ, որ հենց այդ գործերի համար եմ պատվիրակված եղել:

Իմ այս քայլով ես չեմ ընտրում այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցությանը կամ կուսակցապետին, հատկապես հիմա, երբ պառակտման ու միմյանց լափելու միտումները կործանարար գագաթնակետին են հասնում:

Ես ընտրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն, ավանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետությունը, որտեղ մարդու իրավունքը չի հակադրվում ազգային պետությանը, որտեղ բանակը գիտության, տնտեսության ու կրթության զարգացման առանցքն է։ Ես ընտրում եմ ազգային ու հանրային համերաշխությունը, միասնությունը, և այս տիրույթում Նժդեհն ամենավառ հերոսն է։

Հիմա ընկերներիս հետ ստեղծում ենք ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում կգրեմ կամ կպատմեմ մեր ծրագրերի մասին ավելի ընդարձակ»։