Հինգ շրջան էինք տալու, Քելբաջարն ու Լաչինը մնում էր մեզ. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

-Պարո՛ն նախագահ, բանակցությունների ամբողջ ընթացքում՝ մի քանի տասնամյակում, և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները, և՛ Դուք մշտապես խոսել եք, և դա մեր կողմից ընդունելի է եղել, որոշակի գնով տարածքների վերադարձի մասին։ Դա եղել է բանակցությունների տարրերից մեկը։ Եթե դա այդպես է, եթե հողերի վերադարձը քննարկվել է, ապա ինչո՞ւ եք Դուք այսօր այս իշխանությանը մեղադրում այդ հողերը վերադարձնելու մեջ։ Խորհրդարանում վերջերս մի միտք հնչեց, որ մենք պարտության  գնացել ենք վերջին 20 տարում՝ սկսած հոկտեմբերի 27-ից, քանի որ շարունակաբար քննարկվել է հենց հողերի վերադարձի, տարածքների զիջման հարցը։

-Նորից պետք է կրկնեմ, որ մեզ համար ստանալու մասն էր կարևոր։ Սա՝ մեկ, երկրորդ՝ ես չեմ կարող համաձայնել Ձեր ասած մտքերի հետ, որ այս իշխանությունները հող են վերադարձրել։ Ոչ, նրանք հող են տանուլ տվել, նրանք հող են հանձնել։ Դրանք տարբեր բաներ են։ Նրանք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել են մեր բանակը։ Այսինքն՝ Դուք տարբերություն չե՞ք տեսնում։ Ես երբեք «ոչմիթիզական» չեմ եղել, երբեք․ և՛ 90-ականների սկզբի մեր հաջողությունների պահին, և՛ 2000-ականների ամբողջ ընթացքում, և՛ նախագահական նստավայր գալու առաջին իսկ օրվանից ես տարբեր ձևակերպումներով ասել եմ, որ այս խնդիրների լուծումը ես տեսնում եմ միայն փոխզիջումների միջոցով։ Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։

-Իհարկե հիշում եմ, դա հետո շատ շահարկվեց։

-Իսկ հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, դա շահարկվեց վերջերս, երբ մարդիկ, անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին։

-Ես նույնիսկ շարունակությունն եմ հիշում Ձեր ասածի Դուք ասում էիք՝ նաև Միրբաշիրը (Թարթառ) մեր հայրենիքը չէ, բայց, չգիտես ինչու, միայն Աղդամի վրա էին ֆիքսվել, մինչդեռ Միրբաշիրը երբեք մերը չի էլ եղել։

-Որովհետև Աղդամը, գոնե քաղաքը, մեր վերահսկողության տակ էր։

-Եվ մեր անվտանգության գոտում էր։

-Այո: Այնպես որ, ես խնդրում եմ միշտ տարբերակել վերադարձնելը տալուց։

-Պարո՛ն նախագահ, Դուք մի քանի անգամ խոստովանել եք, որ 2011-ին պատրաստ էիք Կազանյան փաստաթուղթը ստորագրել, Ալիևը չհամաձայնեց, վերջին պահին ինչ-որ շտկումներ է փորձել մտցնել։ Կազանյան փաստաթղթում (մենք հիմա կգանք նաև նրան, թե ինչ էինք մենք ստանում, քանի որ ասում եք, որ հիմնականը մեր ստանալիքն է) մեր կողմից որոշակի տարածքային զիջումների մասին էր խոսքը։ Մինչև 2018-ը, այսինքն՝ այդ յոթ տարվա ընթացքում 2011-2018 թվականներին, երբ Դուք նախագահ էիք, Դուք հնամաձա՞յն եք, որ այդ ընթացքում մենք, փաստորեն, արհեստականորեն ձգձգել ենք ստատուս քվոն, փորձել ենք ժամանակ շահել՝ ենթադրելով, որ հայկական կողմի օգտին է աշխատում այդ ժամանակը։

-Ո՛չ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ ոչ միայն այսպես ձգձգելու տեսության հետ, մտքի հետ, համաձայն չեմ Ձեր՝ դրանից առաջ արտահայտած մտքի հետ, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջումներ։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։

-Ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված կարգավիճակ։

-Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։

-Հուսալի ցամաքային կապ ՀՀ-ի հետ։

-Հիմա դրան կանդրադառնամ։ Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր․ պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները։

 

-Այսինքն՝ 5 շրջանի վերադարձի մասի՞ն էր խոսքը։

-Այո։ Այնպես որ, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար։

-Մենք Լաչինի շրջանը չէինք էլ տալու, որ մտածեինք, այսինքն՝ գոնե այդ պահի դրությամբ չէինք տալու։

-Եվ ոչ էլ Քարվաճառը։ Այսինքն՝ Քարվաճառի առումով այնտեղ որոշակի փոխկապակցվածություն կար։ Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, որովհետև դա առաջին հերթին մասնագետների համար է և ոչ թե լայն հանրության համար։ Ընտրվում էր 4 կոմիտե, այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Քարվաճառից մեր բնակչության, հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում։

-Վերադարձող ադրբեջանցիները չէի՞ն մասնակցելու հանրաքվեին։

-Ոչ, իհարկե ոչ։Այնտեղ շատ հստակ նաև ձևակերպված էր, թե ովքեր պետք է մասնակցեին հանրաքվեին և այլն։