Որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութի շրջանում. ԱԻՊԾ
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում. տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: