Կառավարությունը ցնծության մեջ է. իսկ որտե՞ղ են խոստացած թվերը. «Ժողովուրդ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երկու օր է՝ կառավարությունը ցնծության մեջ է. ոգեւորված են 2017թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշներով: 7.7 տոկոս աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, 12.6 տոկոս` արդյունաբերությունը, անգամ 2.2 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Կառավարությանը ոգեւորել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտի ցուցանիշները. այստեղ աճը 26.9 տոկոս է, ընդ որում` 25.2 տոկոս աճել են արտահանման, 27.8 տոկոս` ներմուծման ծավալները:

Բայց նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշներին, արդյունքում` արտաքին առեւտրաշրջանառության մեջ բացասական հաշվեկշիռը, միեւնույն է, շարունակում է խորանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում արտահանվել է 2.2 մլրդ դոլարի արտադրանք եւ ներկրվել 4.1 մլրդ դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը 1 մլրդ 939.8 մլն դոլար է: Մինչդեռ, հիշեցնենք, կառավարությունն իր ծրագրում խոստացել էր արտահանելի տնտեսություն ունենալ»:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: