Երեք միլիոն դավաճան ստացանք պատերազմում, մարդ չեմ գտնում, ում դավաճան չասեն, դադարեցրե՛ք սա. Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ 

-Պարո՛ն Բագրատյան, Ձեզ հասկանալի՞ է՝ ինչու խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը իշխանության պայմաններով չեն համաձայնվում արտահերթ ընտրություններին։

-Քաղաքական ուժերը, եթե ընտրություններ լինեն, ունեն իրենց նպատակադրումը, թե ինչպես են տեսնում խորհրդարանում իրենց մասնակցությունը և առաջին հերթին՝ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիրը։ Հիմա ցանկացած քաղաքական ուժ ցանկանում է այնպիսի միջավայր, որում կարող են իրենց խաղաքարտերն ավելի բարձր արժեք ունենալ։ Հետևաբար, յուրաքանչյուրը մտածում է, որ գործող իշխանությունը, եթե մասնակցություն է ունենում ընտրություններին, ունենում է որոշակի առավելություն՝ վարչական ռեսուրսների, կազմակերպչական և ուժային կառույցների տեսքով, և իրենք ցանկանում են, որ այդ ռեսուրսն իրենց փոխանցվի։

-Օրինակ՝ ընդդիմության կողմից այդպիսի պահանջ առաջ քաշելը լեգիտիմ և արդարացվա՞ծ է, թե՞ ոչ։

-Բնականաբար, լեգիտիմությունը ձևավորվում է իշխանություն ձևավորելու ընթացքում, այսինքն՝ իշխանությունն է իրացնելու իր հնարավորությունները։

-Հիմա 16 ուժերը հայտարարում են՝ իրենք են իրացնելու իշխանական լծակները, պետք է  ընտրել վարչապետի իրենց թեկնածուին, նա կկազմակերպի ազատ, մաքուր, թափանցիկ ընտրություններ։ Դուք այս պահանջին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Տեսեք, 17 ուժերը նման ցանկություն են հայտնել, կարող են գտնվել ևս 4 կուսակցություններ, որոնք այլ ցանկություն կհայտնեն, կան քաղաքացիական խմբեր, որոնք էլ այլ ցանկություն կհայտնեն։ Այսինքն՝ յուրաքանչյուրը կցանկանա իր վարչապետն ունենալ ժամանակավոր կառավարությունում, որևէ առավելություն 17 կուսակցությունների միավորումը՝ «17+»-ը, որևէ բանով առավել չի «22-»-ից կամ 74 չգործող կուսակցություններից, քաղաքացիական հասարակության որոշակի սեգմենտներից, որոնք ամեն մեկը կարող է ասել՝ իսկ ինչո՞ւ իմ թեկնածուն պետք է չլինի ժամանակավոր կառավարության ղեկավարը, ինչպե՞ս պետք է հիմնավորես, որ ոչ՝ «17»-ն ավելի լավն է, քան «24»-ը կամ «2»-ը։ Այսինքն՝ միակ լեգալ հնարավորությունը ընտրություններն են, այլ տարբերակ ուղղակի չկա։

-Դուք էլ եք կարծում, որ Նիկոլ Փաշինյանն ունակ է կեղծել ընտրությունը։ Դա «արվեստ» է, կեղծելիս պետք է տիրապետել բոլոր մանրամասներին, տիրապետել ռեսուրսներին։ Հիմա, այս իշխանությունը կգնա՞ դրան։

-Ես արվեստ չէի ասի, արհեստ կասեի։ Այդ արհեստն ում մոտ է եղել, մենք գիտենք, թե ովքեր են եղել այդ արհեստավորները։ Ներկա իշխանության պարագայում հմուտ արհեստավոր չենք տեսել, որ կարողանա․ 2018-ի ընտրությունը ողջ հանրությունը և նաև միջազգային կառույցները գնահատեցին բացարձակ արդար, թափանցիկ։

-Ընդդիմությունը հիմնավորում է, թե 2018-ին կարիք չուներ իշխանությունը կեղծել ընտրությունները, իսկ հիմա՝ պատերազմից հետո, իրենց քրեական պատիժ է սպառնում, և կկեղծի՝ հանուն փրկության պատժից։

-Ես ոչ մի իրավունք չունեմ կասկածելու մարդկանց, երբ փաստեր չունեմ։ Անմեղության կանխավարկած հասկացությունը կա։ Եթե այդ մարդիկ մեկ անգամ կեղծած լինեին, ես իրավունք կունենայի մտածել, որ նորից կկեղծեն, բայց ես չեմ տեսել, որ մտածեմ՝ նորից կկեղծեն։

-Իսկ կարո՞ղ է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի վարչապետի թեկնածուն անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։

-Կոնկրետ ես կարող եմ անդրադառնալ ՀՀԿ-ի իշխանության տարիներին կազմակերպված ընտրությունների ընթացքին, որից կոնկրետ ես միշտ դժգոհ եմ եղել և այդ դժգոհությունը չի եղել բամբասանքի մակարդակի։ Ես դիմել եմ դատարաններ բազմիցս՝ կապված ընտրությունների կեղծման հետ, մասնակցել եմ դատական նիստերին, բայց, ի վերջո, պահպանվել է իրենց ցանկությունը, այսինքն՝ գործող իշխանությունը կարողացել է դատարաներին պարտադրել իր կամքը։ Սա ես տեսել եմ, իսկ եթե տեսել եմ, ուրեմն՝ արդեն իրավունք և հիմքեր ունեմ կասկածելու։

-Ընդդիմությունն այսօր Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերն իրականացնելու մեջ, և այս խոսակցությունները դաշտ են նետվում՝ ապաշրջափակման, Ղարաբաղի հարցի շրջանակում․․․

-Մի մոլորություն կա և այդ մոլորությունը փորձում են շատերն օգտագործել ոչ ճիշտ։ Մենք գիտենք, որ կան տարածաշրջանային և գլոբալ խաղացողներ, գաղափարական իմաստով կան գլոբալիստներ և ազգայնականներ, սա ամբողջ աշխարհը գիտի՝ նորմալ քաղաքական պայքար է։ Երկու տեսությունն էլ իրավունք ունի գոյության և ժողովուրդներն են ընտրում՝ իրենց որն է ավելի հոգեհարազատ։ Սխալ ու ճիշտ չկա, ժողովրդի ընտրության իրավունք կա, և ոչ ոք իրավունք չունի դատապարտել։ Հիմա անդրադառնանք թուրքերին ու ադրբեջանցիներին․ նույն Վլադիմիր Պուտինը նախաձեռնել է կոմունիկացիաների բացումն այս տարածաշրջանում, հիմա մենք կարող ենք այս պրոյեկտին մաս կազմել, կարող ենք՝ մաս չկազմել։ Սա մտածելու, վերլուծելու, քաղաքական գնահատական տալու խնդիր է։ Բերեք օրակարգ դնենք, ազգովի քննարկենք։

-Ինչո՞ւ այդ հարցերը չեն քննարկվում քաղաքական դաշտում, ինչո՞ւ է դիսկուրսը դավաճան-հանցագործ տիրույթում։

-Այս պատերազմում երեք միլիոն դավաճան ստացանք, արդեն մարդ չեմ գտնում, որին չասեն դավաճան, նա էլ իրեն ասողին չասի դավաճան։ Այսինքն՝ պետք է դադարեցնել այս դիսկուրսը, որը հանրությանը ոչինչ չի տալիս։ Պետք է դնել խնդիրները, առաջնահերթությունները, առաջ գնալ։ Ոչ ոք չի ասում՝ արտահերթ ընտրությունները չեն լինելու, նույն իշխանությունը նման բան չի ասել, կարող է՝ հուլիսին է լինում ընտրություն։ Պետք է քննարկել ընտրության ձևը, խնդիրները, բովանդակությունը, բայց մինչ այդ մենք առաջնահերթություններ ունենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան