Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված փոքրիկի մահվան գործով առաջին ատյանի դատարանի վճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց անփոփոխ թողնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վարորդ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին 1,5 տարի ազատազրկման դատապարտելու դատավճիռը։

«Վճռաբեկ դատարան ենք դիմելու»,- որոշման հրապարակումից հետո Factor TV-ի հետ զրույցում ասաց տուժողի կողմից իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը։

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով պահանջել էր արդարացում, իսկ տուժող կողմը՝ ավելի խիստ պատիժ։

Հիշեցնենք՝ ողբերգական դեպքից 4 տարի անց որևէ մեկն այդպես էլ չի պատժվել։ Ավելին, վտանգ կա, որ վաղեմության ժամկետը կանցնի. քրեական վարույթ նախաձեռնվել է նախկին Քրեական օրենսգրքով, ինչը ենթադրում է, որ գործով վաղեմության ժամկետը 5 տարի է. 2027 թվականի ապրիլի 26-ին կլրանա գործով 5 տարին, ինչը կենթադրի քրեական հետապնդման դադարեցման, քրեական պատասխանատվությունից ազատման և գործի կարճման։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկը։ 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանը հետիոտնային անցումը փորձել էր հատել հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը։ Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել Մնացականյանին։ Պատահարից հետո ո՛չ նա, ո՛չ ուղեկցող մյուս մեքենաների, ո՛չ էլ Փաշինյանի մեքենայի վարորդը չէին դադարեցրել ընթացքը։ Նավասարդյանն ավելի ուշ վերադարձել ու մասնակցել էր քննչական գործողություններին։ Գործով միակ մեղադրյալը նա է, սկզբում ձերբակալվել էր, հետո նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Պաշտպանական կողմը մինչ օրս չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Ուղեկցող մեքենան չէր կարող նման արագությամբ ձախ շրջադարձ կատարել։ Խաչմերուկում եղել է երթևեկությունը կարգավորող, ուստի՝ տվյալ դեպքում Սոնա Մնացականյանը խաչմերուկը պիտի հատեր ոչ թե նայելով լուսացույցին, այլ ենթարկվեր երթևեկությունը կարգավորողի հրահանգներին, ուստի՝ Մնացականյանը տեսել ու չի ենթարկվել ոստիկանի հրահանգին։ Սա անզգույշ պատահար է եղել»,- դատարանում նշել էր Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Շուրջ 3 տարի տևած դատաքննությունից հետո անցած տարվա օգոստոսին դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, վճռել էր Արամ Նավասարդյանին 1,5 տարվա ազատազրկման դատապարտել և նույնչափ էլ մեքենա վարելու իրավունքից զրկել։ Դատավարական երկու կողմն էլ դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։

 

Ռոզա Վարդանյան