Ապստամբությունն ավելի մեղմ տարբերակ է, քան Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ելքեր է քննարկում ընդդիմությունը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ, և արտահերթ ընտրությունների հեռանկար դեռևս չկա:

«Մի քանի հարյուր հազար մարդ կա, որ սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, բայց մի միլիոն մարդ էլ կա, որ դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, բայց հավես չունի մասնակցել այս ամեն ինչին, որովհետև կոտրված է: Պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել, որ այս շարժումը լինի տպավորիչ ծավալով: Նիկոլ Փաշինյանն ինքը չի հրաժարվի՝ մի քանի պատճառով։ Նախ՝ ինքը շատ վախենում է, թե ինչ պատասխան է տալու իշխանությունը կորցնելուց հետո: Երկրորդ՝ չտես մարդիկ մտել են իշխանություն, վայելում են, իրենք հեշտ իշխանությունը չեն տա: Բայց այդ դեպքում պետք է կոտրել, փչացնել իր հենարանները: Իսկ ովքե՞ր են իր հենարանները. «Իմ քայլը» խմբակցությունն է, պետք է աշխատել «Իմ քայլի» հետ, և մի մասն էլ Ոստիկանության բարձրաստիճան սպաներն են, որոնք դաժան ձևով էին վարվում ժողովրդի հետ: 2-3 հենարան է, որոնք եթե փլվեն, ինքն էլ կփլվի»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը դադար է վերցրել, Վազգեն Մանուկյանը նշեց. «Դադարի օգուտն այն էր, որ տեսա՝ շատացան այն մարդիկ, որոնք առաջ չէին պատկերացնում երկրի վիճակը, հիմա պատկերացնում են: Հարցումներն էլ են ցույց տալիս, որ գիտակցող մարդկանց թիվը ավելանում է, մարդիկ շոկից դուրս են գալիս: Շարժումն էլ իր ներսում քննարկեց իր բոլոր արածները, դասեր քաղեց և ամսի 20-ի հանրահավաքով շատ ավելի մեծ թափով կշարունակի հանրահավաքները»:

«Ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Հեղափոխությունները նախապատրաստվում են, իսկ ապստամբությունները չեն նախապատրաստվում, դժգոհ ժողովուրդն է ապստամբում: Ես միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկակած տարբերակ, որը մարդկանց նկատմամբ ֆիզիկական միջոցների չի դիմում, բայց նպաստում է իշխանությունից ազատվելուն, ես կխրախուսեմ: Այն վիճակը, որի մեջ հայտնվել ենք, լավ չեք պատկերացնում: Հազարավոր տարիների ընթացքում այսպիսի իրավիճակում չենք եղել, երբ որ երկրի ղեկավարը այսպիսի ցինիկ ձևով երկիրը ոչնչացնում է և ծախում է»,- ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ապստամբության տարբերակն ավելի վտանգավոր չէ, քան ընտրությունները, Մանուկյանը նշեց. «Պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը: Մնացած բոլոր տարբերակները շատ ավելի մեղմ են, քան Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը»:

Մանրամասները՝ տեսանյութում։