ԱՄՆ սենատորների կեսից ավելին նամակով դիմել է Բայդենին՝ կոչ անելով մեծացնել Էրդողանի նկատմամբ ճնշումը

Լուրեր

02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
Բոլորը

ԱՄՆ ավելի քան 50 սենատորներ նամակ են ստորագրել, որով կոչ են անում նախագահ Ջո Բայդենին՝ ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա՝ բարելավելու մարդու իրավունքների իրավիճակը, միաժամանակ ընդգծելով նաև ավտորիտարիզմի աճը, գրում է Ahval գործակալությունը։

Երկկուսակցական այս նախաձեռնությունը ղեկավարում են Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոն Վիդենը և Հանրապետական կուսակցությունից Մարկո Ռուբիոն։ Նրանք նշում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի «արտաքին քաղաքականությունը նույնպես դարձել է ավելի ռազմատենչ»։

Նամակում Բայդենին կոչ է արվում՝ հորդորել նախագահ Էրդողանին ու նրա վարչակազմին՝ անմիջապես դադարեցնել այլախոհների դեմ ճնշումները երկրի ներսում և դրսում, ազատել քաղաքական բանտարկյալներին, փոխել ավտորիտար ընթացքը։ Բացի այդ, նամակում նշվում է, որ Էրդողանը Սիրիայում հարձակվել է ամերիկամետ քրդերի վրա, չնայած բոլոր նախազգուշացումներին՝ գնել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև խրախուսել Ադրբեջանին՝ բռնություն գործադրել հայերի դեմ Ղարաբաղյան պատերազմում։

Էմմա Չոբանյան