Վերաքննիչ դատարանում երկուշաբթի Վահան Բադասյանի գործով նիստ տեղի կունենա

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ դատարանում նիստ կգումարվի:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին: Դատական նիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 15-ին:

Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Արման Աբովյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և «Իմ քայլը» լքած Սոֆյա Հովսեփյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԱԾ՝ Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու համար։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել էր Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

ԱԱԾ-ն Վահան Բադասյանին ձերբակալել էր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել․ ««Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, նաև զենքի միջոցով… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

Լիլիթ Շաբոյան