Թմրանյութերը թաքցնում են հարսի զգեստի մեջ, բարձերում, ներքնակներում․ ՊԵԿ պաշտոնյայի բացահայտումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց 2020թ. մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից հայտնաբերված թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման հինգ դեպքերը:

«2020թ. հունվարին բացահայտվել է ՀՀ տարածքով Իրանից Ավստրալիա սուրհանդակային առաքման միջոցով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման երկու փորձ: Մաքսանենգների կողմից օգտագործվել էր թմրանյութի թաքցման բավականին հետաքրքիր եղանակ՝ առաջին դեպքում թաքցրել էին բարձի, մանկական ներքնակների մեջ, երկրորդ դեպքում նույնպես՝ սպունգով անկողնային պարագաների մեջ: Հունվարին ևս մեկ կարևոր բացահայտում տեղի ունեցավ. Իրանի քաղաքացին Իրանից Ճապոնիա սուրհանադակային առաքման միջոցով փորձել էր տեղափոխել շուրջ 5․2 կգ թմրամիջոց՝ ծանրոցում առկա հարսի զգեստի երկու կողային պատերը և փեշը ամբողջովին կառուցված էին բյուրեղանման նյութից՝ մեթամֆետամին թմրանյութից: Հայտնաբերվել է նաև Իրանից Մալազիա «կետամին» տեսակի հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման երկու դեպք՝ մի դեպքում լուծվող սուրճի փաթեթներում, մյուս դեպքում՝ լուծվող թեյի փաթեթներում: Հայկական շուկայում բացահատված դեպքերը հիմնականում կապված են փոստային ներմուծումների հետ»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: