Փոստով թմրանյութի փոխանցման փորձերն աճել են, սահմաններով՝ նվազել․ ՊԵԿ պաշատոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2026 | 12:18
ՀԱԿ ցուցակի առաջին եռյակը․ թեկնածուները 60-ն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 12:12
Հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր հատված է վերադարձվել, 7 տարի այս խնդիրը եղել է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 11:55
Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ
18.04.2026 | 11:44
ՀՀ–ԱՄՆ օրակարգ, ԹՐԻՓՓ նախաձեռնություն և կիբերանվտանգություն․ Նարեկ Մկրտչյանը հանդիպել է MITRE-ի ղեկավարի հետ
18.04.2026 | 11:38
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.04.2026 | 11:33
Հայ Ազգային Կոնգրեսի 6-րդ արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ
18.04.2026 | 11:31
«Քովենթրին» Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ նվաճել է Պրեմիեր լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 11:22
«Կարաս Bentley ու Rolls-Royce ունենալ, բայց չես կարա Երևան-Սևան առանձին մայրուղի ունենալ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 11:19
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.04.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.04.2026 | 11:00
Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունենալը կարող է առավելություն տալ մրցույթներում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 10:47
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 18-ի դրությամբ
18.04.2026 | 10:30
Արման Ծառուկյանը և Յուրայա Ֆայբերն անցկացրել են հայացքների մենամարտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 10:23
Վաղը Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը ժամանակավորապես կփակվի
18.04.2026 | 10:18
Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Սմբատ Լպուտյանը
Բոլորը

Չնայած 2020 թ. մարտից երկրում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանվել էր արտակարգ դրություն, եղան արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ, այնուհետ Հայաստանում սահմանվեց ռազմական դրություն, այնուամենայնիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թ. արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ, ինչը ակնհայտ է դառնում, երբ համադրում ենք նախորդ տարիների ցուցանիշները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով 2020 թ. ընթացքում մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

«Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թ. ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը գերազանցում է 2018 թ. ցուցանիշը 141 տոկոսով (2018 թ. ունեցել ենք իրավախախտումների 177 դեպք) և 2019-ի ցուցանիշները՝ 112 տոկոսով (2019-ին ունեցել ենք 202 իրավախախտում): Հայտնաբերված 426 դեպքից 296-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ: Համադրելով վերջին երեք տարիների ցուցանիշները՝ ակնհայտ է դառնում, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ, իսկ 2020 թ. բացահայտումների ցուցանիշը լավագույն ցուցանիշն է վերջին 10 տարիների ընթացքում»,- տեղեկացրեց Վարդանյանը:

Վարդան Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ կտրուկ աճել են փոստային առաքումների միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով նվազել է:

«Նշվածը պայմանավորված է նրանով, որ 2020 թ. փետրվարի վերջից ուղևորների և հետիոտների համար հայ-իրանական սահմանը փակվել է, մինչդեռ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները չեն տարածվել փոստային առաքանիների վրա»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: