Թալանի հետևից գնալիս․ Արցախում ականի վրա պայթելու հետևանքով 14 ադրբեջանցի զինծառայող ու խաղաղ բնակիչ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ռազմական գործողությունների ավարտից հետո պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արցախի զավթված շրջաններում ադրբեջանցի զինվորականներ ու քաղաքացիական անձինք ականի վրա պայթելու հետևանքով զոհվում կամ վիրավորվում են։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ամփոփել ու որոշ տվյալներ է ներկայացրել այս առնչությամբ։

«Չնայած բազմիցս հնչած նախազգուշացումներին՝ ականների վրա պայթյունների դեպքեր կան, ինչը հանգեցնում է մահվան կամ ծանր վիրավորումների։ 2020թ․ նոյեմբերի 10-ից մինչև այսօր 5 զինծառայող, 9 քաղաքացիական անձ է զոհվել ականի վրա պայթյունի հետևանքով, 52 զինծառայող և 8 քաղաքացիական անձ էլ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածք»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Գլխավոր դատախազությունը նաև հայտնում է, որ մինչև տարածքների ականազերծման աշխատանքների ավարտը՝ անօրինական այցեր կատարողների նկատմամբ օրենքով նախատեսված խիստ միջոցներ են ձեռնարկվելու։

Այսպիսի նախազգուշական հայտարարություններ պարբերաբար անում են տարբեր գերատեսչություններ։ Խնդիրը, ըստ երևույթին, բավական անհանգստանող է, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ օրերս կոչ արեց քաղաքացիներին՝ առանց թույլտվության ու անօրինական կերպով չայցելել այդ տարածքներ։ Ալիևին, ըստ ամենայնի, ոչ այնքան հետաքրքրում է սեփական քաղաքացիների անվտանգությունը, որքան թալանը, որն նրանք իրականացնում են այնտեղ։

Պատերազմի ավարտից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում պարբերաբար են տեսանյութեր ու տեղեկություններ տարածվում Արցախի զավթված տարածքներում ադրբեջանցիերի կողմից իրականացվող թալանի մասին։ Տարբեր տեսանյութեր վկայում են, թե ինչպես են ադրբեջանցիները թալանում հայերի բնակարանները, ոչնչացնում գույքը, թալանում Հադրութի գինու գործարանը, դուրս բերում տոննաներով ցորեն, տարբեր սարքավորումներ։ Թալանված ապրանքներն էլ վաճառվում են տարբեր խանութներում, շատ դեպքերում՝ առցանց։

Ընդ որում, որոշ տվյալներով, թալանը կազմակերպվում է պաշտոնյաների մակարդակով։ Ոստիկանապետերն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները մարդկանց տարբեր խմբերի են ուղարկում ականապատ ու վտանգավոր տարածքներ։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ հիմա էլ սկսվել է երկաթի ու պողպատի առևտուրը։

Էմմա Չոբանյան