Եթե առաջարկում են պարտք չվերցնել, թող ասեն՝ ինչպե՞ս թոշակ, աշխատավարձ վճարենք․ Բաբկեն Թունյան

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Հակառակորդը հարձակվում է այն ժամանակ, երբ համոզված է լինում, որ տարիների ընթացքում ավելի է ուժեղացել, քան իր հակառակորդը: Խորհրդարանում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Ինչո՞ւ ենք մենք թույլ հակառակորդից. այս հարցի պատասխանը փնտրելիս բավարար կլինի նայել անցած տարիների տնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ռազմական բյուջեի, ընդհանուր բյուջեի համեմատություններին: Ներդրումների մասով, իհարկե, կա ցավալի անկում, բայց այդ անկումը անցած տարի արձանագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,- նշեց Թունյանը:

Նա նաև հավելեց, որ եվրոբոնդերի թողարկումը ներկայացնել որպես ձախողում՝ այդքան էլ ճիշտ չէ, բարձր տոկոսով ասվածն էլ՝ հարաբերական է:

«Ովքեր ասում են՝ պարտքը բացարձակ թվով ավելացավ, պետք է նաև հաշվի առնեն մյուս կողմերը՝ մենք ունեցել ենք հարկերի նվազում, քովիդ, ունեցել ենք փակված ընկերություններ: Այսինքն՝ մեր հարկային եկամուտները մի կողմից նվազել են, մյուս կողմից՝ ծախսերն ավելացել են: Մենք աջակցություն ենք ցուցաբերել որոշ ոլորտների, ռազմական ծախսերն ենք ավելացրել, այս պայմաններում բյուջեն ունի դեֆիցիտ: Եվ եթե ինչ-որ մեկն առաջարկում է պարտք չվերցնել, ապա ինքը պետք է մեզ ցույց տա նաև այն ճանապարհը, թե ոնց պետք է մենք պետբյուջեի ծախսերը կատարենք, ինչի հաշվին պետք է աշխատավարձ, թոշակ վճարենք և այլն»,- նշեց պատգամավորը՝ ընդդիմադիր պատգամավորներին հորդորելով վերադառնալ կառուցողական դաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում: