Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները նոր ձևաչափով բողոքի ցույց կանցկացնեն. գաղափարը տվել է Նավալնին

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները փետրվարի 14-ին պլանավորել են հերթական բողոքի ցույցն անցկացնել  հաջակցություն կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ստեղծողի։ Այս մասին հայտնել է Նավալնիի տարածաշրջանային կենտրոնների  ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ակցիան կանցկացվի մեկ այլ, ամբողջությամբ նոր ձևաչափով, ինչի մասին կտեղեկացվի մոտ ժամանակում։ «Մենք ամեն բան շատ ավելի խորամանկորեն կանենք ու չենք փորձի անմիջականորեն «համագործակցել» ոստիկանության հետ, կխուսափենք դրանից»,- նշել է Վոլկովը։

Ավելի ուշ իր Telegram-ալիքում Վոլկովը պարզաբանել է, որ նոր ակցիայի գաղափարը տվել է Ալեքսեյ Նավալնին, երբ ողջունել է դատարանի դահլիճում նստած իր կնոջը։

«Հուշել են նաև պետերբուրգցիները, որոնք հունվարի 31-ին փակելով ամբողջ Գորոխովայա փողոցը, լապտերները միացրած իրենց հեռախոսները բարձրացրել են վերև», – գրել է Վոլկովը: Նրա խոսքով՝  Նավալնիի շտաբը հրավիրում է Ռուսաստանի խոշոր քաղաքների բնակիչներին փետրվարի 14-ի երեկոյան դուրս գալ բակ, միացնել իրենց հեռախոսի լապտերները, բարձրացնել դրանք վերև  և  մի քանի րոպե այդպես կանգնել: