Հետաքննություն է սկսվել Վրաստանում 11 և 15 տարեկան ադրբեջանցի երեխաների նշանադրության կապակցությամբ

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքրքրվել է 11 և 15 տարեկան երեխաների նշանադրությամբ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Պոնիճալա թաղամասում։ Այս մասին գրում է Грузия Онлайн կայքը:

Տեղեկացվում է, որ հնարավոր նշանադրության մասին վկայող լուսանկարները Facebook սոցիալական կայքում հրապարակել է ադրբեջանցի ակտիվիստ ու գրող Գյունել Մովլուդը՝ Վրաստանի իշխանություններին կոչ անելով արձագանքել խնդրի կապակցությամբ։

«Վրաստանի հարգելի գործընկերներ, սա ի՞նչ է։ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ ադրբեջանցի 11-ամյա աղջկա ու 15-ամյա տղայի նշանադրության արարողության լուսանկարներ վրացական Պոնիճալայից։ Այսինքն՝ սա Վրաստանում նորմա՞լ է։ Արդեն Թբիլիսիո՞ւմ էլ է այսպես հնարավոր։ Սա ոչ մի ժողովրդի ավանդույթ չէ։ Ադրբեջանում ևս վաղաժամ ամուսնությունները հանցագործություններ են, ինչպես և Վրաստանում։ Հուսով եմ՝ Վրաստանի համապատասխան մարմիններն այս գործն իրենց վերահսկողության տակ կվերցնեն»,- գրել է Մովլուդը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ անչափահասների հնարավոր նշանադրության վերաբերյալ հետաքննություն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է անչափահասին ամուսնանալ ստիպելը:

Գերատեսչությունն ընդգծում է, որ համացանցում տեղադրված տեսանյութում արձանագրված հանգամանքները պարզելու համար այս քրեական գործով իրականացվում են բոլոր համապատասխան քննչական և դատավարական գործողությունները: