Ռուս-թուրքական միասնական կենտրոնը մշտադիտարկում է իրականացնում ԼՂ-ում

Լուրեր

22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
Բոլորը

Ռուս-թուրքական միասնական կենտրոնի անձնակազմը ԼՂ հակամարտության գոտում շարունակում է կատարել ռազմական գործողությունների և կրակի  դադարեցման պահպանման մշտադիտարկման առաջադրանքները: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մշտադիտարկման միասնական կենտրոնում, որտեղ ռուս և թուրք զինծառայողներն իրականացնում են Կեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկողության համատեղ առաջադրանք: Իրավիճակի մշտադիտարկումն իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ Форпост և Орлан-10 համակարգերի միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- հայտարարել է միասնական կենտրոնի Ռուսաստանի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:

Միասնական կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ են ստանում կառավարման կենտրոնում, որտեղ վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրում շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

Միասնական կենտրոնի հերթափոխի հերթապահները հավաքում, ամփոփում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում՝ արցախյան հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ ցանկացած բողոք: