«Պապայիս եմ նկարել, հրեշտակի թևերով թռչում է»․ զոհված Գևորգ Գասպարյանի դուստրը սպասում է հայրիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
Բոլորը

Ալինայի և հայրիկի՝ Գևորգ Գասպարյանի առաջին երկար բաժանումն է։ Սովոր էին առավելագույնը 15 օր չտեսնել, երբ դիրքերում էր՝ հերթափոխի, բայց ոչ այսքան երկար։

Գևորգ Գասպարյանը Մարտունի 3 զորամասի գումարտակի շտաբի պետն էր։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո էր տեղափոխվել Մարտունի։ Արցախը Գևորգին հարազատ էր։ Աբովյանում ծնված տղայի մանկությունն անցել էր Շուշիում՝ մոր ու քրոջ հետ էր տեղափոխվել, երբ դեռ 6 տարեկան էր։ Իսկ 6-րդ դասարանից սեփական ցանկությամբ միջնակարգ դպրոցը փոխարինեց Երևանում գտնվող Փոքր Մհեր կրթահամալիրով՝ տանից, մորից ու քրոջից շատ հեռու։

Շուշիից Երևան ընկած ճանապարհը երկար էր տիկին Գյուլնարայի համար, որ ավելի հաճախ գնար որդուն տեսության։ Հիմա չգնացած օրերի համար ափսոսում է։

Հետո էլի Արցախ էին գնալու, բայց այս անգամ նրանց հետ էր նաև Մարիամը։ Դեռ ուսանող էր Գևորգը, որ ծանոթացավ մոսկվայաբնակ Մարիամի հետ։ Մարտունին դառնալու էր իր ու Մարիամի նոր տունը։

Երջանիկ 8 տարիների վերջին ամսվա մասին պատմելիս՝ ժպիտը վերադառնում է Մարիամի դեմքին։

Գևորգի արձակուրդի վերջին օրը սկսվեց պատերազմը։ Վերջին օրը նախատեսել էին հյուրերի հետ պտտվել Արցախում, բայց չհասցրին։

Մարիամը 7 օր սպասում էր, մտածում՝ պատերազմը կավարտվի։ Ամուսնու պնդմամբ ու երեխաների համար՝ միայն պատերազմի 7-րդ օրը տեղափոխվեց Հայաստան։ Ամեն առավոտ Գևորգի հանգիստ ձայնը վստահեցնում էր՝ ամեն ինչ լավ է լինելու։ Պատերազմի 34-րդ օրը՝ նոյեմբերի 3-ին, այդ ձայնը լռելու էր։

«Առաջին վիրավորումը ստացել է ծնոտից, հետո 1 ու կես շարունակել է, բոյը, կոորդինատներ ա ասել, շրջափակման մեջ ա եղել, հետո ոնց որ սկորի են կանչել, որ եկել ա իրենց հանի, սնյապերա ա եղել, երկրորդ վիրավորումն է ստացել գլխի շրջանում»,-պատմում  է կինը։

Մարտական ընկերների, հրամանատարի, անծանոթ զինվորների պատմածներն են այսօր ընտանիքի անդամները խճանկարի նման ամեն օր հավաքում՝ ումից ինչ հնարավոր է։

Պատերազմի ժամանակ Գևորգի կյանքի գնով պաշտպանված դիրքերը կան։ Միայն թե՝ Գևորգն էլ չկա այդ դիրքերում։ Իր զորամասում էլ չհասցրեց գումարտակի հրամանատար լինել․ արձակուրդից հետո պիտի նշանակվեր։

Համակերպվել հնարավոր չէ, որդու կարոտած հարցերին դիմանալը՝ անհնար։ Ալինան էլ հարցեր չի տալիս․ գիտի՝ հայրիկը տուն չի գալու։

Գևորգի երազանքը չկատարվեց՝ որդուն տալ իր չտեսած սերը։ Իր որդին էլ իր պես անհայր կմեծանա։ Չհասցրեց նաև մյուս երազանքը կատարել՝ իր տունն ունենալ․ թեկուզ փոքր, բայց լցված մեծ սիրով, որ Վահագն ու Ալինան իրենց սենյակն ունենան, որ էլ պարբերաբար հասցե չփոխեն։ Հիմա ընտանիքի հերթական հասցեն քաղաք Աբովյանն է, իսկ Գևորգի տունը՝ Եռաբլուրը։

Իրինա Մկրտչյան