Պատերազմում հայկական 5-7 զինատեսակ է զանգվածաբար կիրառվել․ Արտակ Դավթյանը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
Բոլորը

Ռազմական արդյունաբերությունը վերջին շրջանում կրկին առավել ակտիվ ուշադրության կենտրոնում է։ Այս թեմայով Factor TV զրուցել է Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հետ։

Ռազմարդյունաբերության մասին խոսենք մեկ օրինակով. թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները հիմնականում հավաքվում են դրսից գնված բաղադրամասերով։ Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում նման արտադրանք հիմա չկա։

-Նման արտադրանք ունենալու համար առաջինը պետք են մեծ ֆինանսական միջոցներ և ժամանակ։ Երբ ռազմարդյունաբերությունը փոխանցվեց ԲՏԱ նախարարություն, միջոցառումները, ճիշտ է, իրականացվում էին պետության պատվերով, սակայն ընկերությունները հիմնականում չունեին մեծ տարածքներ։ Շատ անգամ անօդաչու թռչող սարքերով զբաղվում էին վարձակալած տարածքներում, նկուղներում, ոչ արդի պայմաններում։ Պատրաստ էին ԱԹՍ-ների որոշակի նմուշներ, սակայն նմուշը վերջնական սերիական արտադրության թողնելու համար, փորձարկումների համար մեզ հերիք չարեց և՛ ժամանակը, և՛ արտադրական կարողությունները։

Կա՞ն հայկական ռազմական արտադրանքի այնպիսի օրինակներ, որոնք օգտագործվել են պատերազմի ժամանակ, եղել են սերիական արտադրությամբ։

-Իհարկե՝ կան։ Մենք ունենք որոշակի ոլորտներ, որտեղ մեր զինված ուժերը բավականին երկար ժամանակ օգտագործում և կիրառում են մեր հանրապետությունում արտադրվող նմուշներ։ Մասնավորապես, ես ասեմ մեկ օրինակ՝ հակահետևակային ականները, որոնք արդեն երկար ժամանակ մեր արտադրանքն են, մասսայական օգտագործվում են և բավականին արդյունավետ են։

Ցավոք, ցանկը խիստ սահմանափակ է։ Ես մեկ օրինակ ասացի, բայց սպառազինության և ռազմական տեխնիկայի մասով կարելի է սահմանափակվել չորս, հինգ, յոթ նմուշով՝ ոչ ավելի։ Բացի այդ, ունենք պատերազմի ընթացքում կիրառվող նաև փորձնական նմուշներ, նույն անօդաչու թռչող սարքերից և այլ արտադրանք։

-Այս հարցը զինված ուժերում Ձեր պաշտոնին է վերաբերում։ Հարցազրույցի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Դուք եղել եք ԳՇ պետ, ինչի՞ մասին է խոսքը։ Դուք, օրինակ, ո՞ւմ հետ եք ավելի շատ աշխատել՝ նախարարի՞, թե՞ վարչապետի։

Իհարկե՝ ինչ-որ հակասություններ տվյալ օղակում աշխատելիս ի հայտ եկել են։ Դրանք կարելի է բաժանել և՛ օրենսդրական դաշտի խնդիրների, և՛ անձնական մոտեցումների խնդիրների, և՛ խնդիրների, որ կապված են օրենսդրական մեկնաբանությունների հետ։

-Փորձենք հստակեցնել՝ երբ կա որոշակի անհստակություն, դա ինչի՞ կարող է հանգեցնել։

-Կախված անհատական մոտեցումներից՝ ամեն ինչի կարող է հանգեցնել՝ և՛ խնդրի կատարման ու չկատարման, և՛ լավ-վատ-թերի կատարման։ Երբ պաշտպանության մասին օրենքը կարդում ենք՝ ԳՇ պետի ենթակայության վերաբերյալ, այսպիսի կետ կա, որ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ՝ գերագույն հրամանատարին, սակայն պահպանում է որոշակի հարցերով պաշտպանության նախարարին ենթակայությունը։ Արդեն դա մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Այսինքն, եթե երկու վերադաս կա, կարող են տարաձայնություններ լինել և, օրինակ, շտաբի պետը չկողմնորոշվի՞։

-Այո, եթե մեծ հաշվարկով վերցնենք՝ այո։ Սովորաբար չի կարող նման խնդիր լինել, քանի որ վերջնական հաշվարկով վերադասը մեկն է՝ գերագույն հրամանատարը, վճռորոշ խոսքը իրենն է ցանկացած ասպարեզում։ Բայց կարող են լինել հարցեր, որոնք պետք է ճշտել, ԳՇ պետի և պաշտպանության նախարարի միջև առկա հակասությունների մասին ամեն րոպե չենք կարող գերագույն հրամանատարից ճշտումներ պահանջել։

Պարզ օրինակի վրա ասեմ՝ նույն զորահավաքի խնդիրները։ Այս պահին պատասխանատուն պաշտպանության նախարարն է, իսկ անմիջապես կիրառողը, խնդիրներ կատարողը՝ ԶՈՒ-ն։ Եվ հիմա տեսեք, եթե օրինակ պաշտպանության նախարարը չի կատարել զորահավաքային խնդիրները, և մարտական խնդրի կատարումը ձախողվի, բնական է՝ Գլխավոր շտաբի պետը կարող է ասել՝ ես կարող էի կատարել, ինձ պետք է ապահովեին այսքան մարդ, չեն ապահովել։ Այսինքն՝ այստեղ արդեն օրենսդրական խնդրի տեսակետից ճիշտ չէ։ Պետք է բոլորը կենտրոնացնել մեկ հոգու ձեռքում, որը կատարում է խնդիրը և կախված չէ մյուսից կամ այնպես հստակեցնել օրենսդրական տեսակետից, որ վաղը խնդիրներ չլինեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան