Քանի դեռ բյուջեի դեֆիցիտ ունենք, պետական պարտքի բացարձակ մեծության աճն անխուսափելի է․ Ջանջուղազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական պարտքի բացարձակ թվով աճն առաջին հայացքից ընկալվում է որպես բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Պետությունը, որն իր բյուջեում ունի դեֆիցիտ, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին, որովհետև որևէ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով: Միակ դեպքը, երբ կարող է քննարկվել բացարձակ թվով պարտքի նվազման հարց, այն է, երբ որ նպատակադրում արվի դեֆիցիտը հասցնել զրոյի: Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, չունենք և մեծ հավանականությամբ  չենք ունենա, որովհետև դա զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել:

Հետևաբար քանի դեռ ունենք պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է  պետռական պարտքի բացարձակ մեծության աճը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ կա նաև պարտքի բեռի հարաբերական ցուցանիշ. «Համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է: Այս դեպքում բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը տնտեսության համար: Բազմաթիվ այլ ցուցանիշներով ներդրողները որոշումներ են կայացնում, թե որքանով է ռիսկային երկիրը:

Առայժմ Հայաստանը հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Բայց սա չի նշանակում, որ  պետք է մտնել ռիսկերի տակ ու էապես մեծացնել պարտքը, որովհետև նույն ներդրողը գնահատում է, թե որքանով է վճարունակ երկիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում: