Եթե վաղն Ադրբեջանը հարձակվի Սյունիքի ուղղությամբ, մենք պաշտպանվելու հնարավորություն չունենք․ Հրանտ Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի հետ

-Աշխատանքը սկսեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը Աղդամի հատվածում, որն Արցախում հրադադարի ռեժիմը պետք է վերահսկի։ Արդյո՞ք սա այն գործիքն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

-Ավելի շատ այս գործիքը, համենայնդեպս՝ Թուրքիայի ներկայությունն այնտեղ, ապահովում է Ադրբեջանի անվտանգությունը և նաև, ընդհանուր առմամբ, այս գործիքի իմաստն այն է, որ Ռուսաստանն ու Թուրքիան չբախվեն այս գոտում: Բացի այդ՝ Թուրքիան ուզում էր լեգալ ներկայացվածության միջոց ստանալ, որովհետև բազայի տեղադրումը դեռ չի ստացվում, մոնիթորինգային կենտրոնը համարվեց ավելի նախընտրելի տարբերակ: Իսկ այն, որ կենտրոնը Աղդամում է տեղակայված, կարծում եմ՝ ավելի շատ Ադրբեջանին է ձեռնտու, որովհետև այն կարող էր լինել մի քիչ ավելի հեռավոր վայրում:

-Պարո՛ն Միքայելյան, Ռուսաստանի և Թուրքիայի բախման ի՞նչ առիթներ կարող են լինել այս տարածաշրջանում, այսինքն՝ ի՞նչ զգայուն հարցեր կան, որ կարող են այդ երկու կողմերին իրար դեմ հանել:

-Իրականում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարելի է համարել ինչ-որ չափով տարօրինակ, նրանք փորձում են զուգահեռ աշխատել և՛ որպես դաշնակիցներ, և՛որպես թշնամիներ: Այսինքն՝ ցանկացած տարածաշրջանում, որտեղ նրանք գործում են՝ լինի Աֆրիկայում, Միջին Արևելքում, թե Կովկասում, նրանք տարբեր կողմերից են։ Մյուս կողմից՝ նրանք չեն կարող խնդիրներ լուծել, եթե ընդհանրապես չհամագործակցեն, և այնպես է ստացվում, որ նրանց համագործակցության չափը բավականին մեծ է… Իրականում Ռուսաստանն այնքան էլ ազատ չի կարող այս տարածաշրջանում գործել և Թուրքիայի կարծիքը հաշվի չառնել:

-Այդ մասին օրերս նաև Մեդվեդևը խոստովանեց՝ հայտարարելով, որ տարածաշրջանային իրողություններն այնպիսին են, որ պետք է ԼՂ հարցը քննարկման առարկա դարձնել նաև Թուրքիայի հետ:

-Ինչու է կարևոր Թուրքիայի կարծիքը․ նախ՝ դա պայմանավորված է աշխարհագրական դիրքով, Թուրքիան գտնվում է բոլոր տարածաշրջաններին մոտ, և բացի այդ՝ Թուրքիան ռեսուրսային առումով առավելություն ունի, ավելի ճիշտ՝ ռեսուրսների աճող միտում կա՝ թե՛ բնակչության առումով, թե՛ այլ, իսկ Ռուսաստանում նվազման միտում կա: Միաժամանակ, եթե Սիրիայի մասին խոսենք, եթե այնտեղ բախում լինի Թուրքիայի և Ռուսաստանի միջև, Թուրքիան կհաղթի, որովհետև այդ «թատրոնում» Ռուսաստանը չունի հնարավորություն՝ շատ արագ ուժը պրոյեկտելու: Նույնը վերաբերում է Հայաստանի տարածքին, որովհետև այն ռազմաբազան, որ կա Գյումրիում և, առհասարակ, սահմանապահ զորքերը, եթե մասշտաբային պատերազմ լինի, դա միայն սիմվոլիկ բնույթ կկրի, որովհետև Թուրքիան ունի մոտավորապես 500 հազարանոց զորք և մինչև 5 միլիոն մոբիլիզացնելու պոտենցիալ, որը բավականին մեծ ռեսուրս է… Աշխարհում 200 երկիր կա, բոլորի հետ պետք է փորձել համագործակցել անվտանգության հարցում: Պետք է հասկանանք, որ մի կողմից՝ եղած անվտանգային ճարտարապետությունը կարևոր է, մյուս կողմից՝ պետք է փոխլրացնել, զարգացնել և ընդլայնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան