Խորհրդարանի դուռը բաց է, բայց ներս մտնող չկա. Վրաստանի ներքաղաքական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 2-ին մեկնարկեց Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Այս իրադարձությանը այնքան մեծ կարևորություն չէր տրվի, եթե չլիներ բոյկոտի ռեժիմում գտնվող ընդդիմությունը, երկարատև դադարից հետո խորհրդարան մուտք գործած ընդդիմադիր կուսակցություններից մեկը և 51 ընդդիմադիր պատգամավորի դիմումը խորհրդարանին՝ մանդատներից զրկելու պահանջով. գրում է aliq.ge-ն:

Դեռ նախորդ տարեվերջին 54 ընդդիմադիր պատգամավորներ, հայտարարելով, որ ընտրությունները կեղծված են և չեն ճանաչում դրանց արդյունքները, դիմեցին խորհրդարանին՝ պատգամավորական իրավասությունները դադարեցնելու համար: Խորհրդարանը մանդատներից զրկեց «Հայրենասերների դաշինքի» անդամներ Իրմա Ինաշվիլիին, Գիորգի Լոմիային և Գոչա Թևդորաձեին: Մնացած 51 պատգամավորների հարցը քննարկվեց երեկ՝ փետրվարի 2-ին, և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընդհանուր որոշում կայացրեց արհեստականորեն տապալել քվեարկությունը և ընդդիմադիր պատգամավորների իրավասությունները չդադարեցնել՝ չնայած վերջիններիս բոյկոտին:

Դեռ նախորեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ էր արել խորհրդարանին կողմ չքվեարկել ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցմանը և չփակել խորհրդարանի դուռը 51 պատգամավորի առաջ: Նույն կոչով էր հանդես եկել նաև Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը, որը նույնպես հորդորում էր կողմերին գնալ երկխոսության և միանալ խորհրդարանի աշխատանքին:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ այս քայլով իշխող թիմը փորձում է ևս մեկ հնարավորություն տալ ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի վերջիններս հարգեն իրենց ընտրողների ձայները և միանան խորհրդարանի աշխատանքին: Նրա խոսքով՝ ընդդիմությունում կա շուրջ 20 պատգամավոր, որոնք ցանկություն ունեն մուտք գործել խորհրդարան:

«Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն, մեկնաբանելով Կոբախիձեի հայտարարությունը, նշել է, որ ոչ թե 20 պատգամավոր կա, որոնք ուզում են միանալ խորհրդարանի աշխատանքին, այլ 51, սակայն դրան հասնելու համար «Վրացական երազանքը» պետք է հստակ առաջարկով հանդես գա քաղաքական ճգնաժամը լիցքաթափելու համար՝ նշանակելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ամենախոշոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին, խոսելով փետրվարի 2-ի խորհրդարանի կայացրած որոշման մասին, նշել է, որ ընդդիմադիր պատգամավորների իրավասությունների դադարեցումից խուսափելով՝ «Վրացական երազանքը» փորձում է ձգձգել երկրում միակուսակցական խորհրդարանի ձևավորումը: Նրա խոսքով՝ այս գործընթացը միայն այն ժամանակ իմաստ կունենա, երբ նոր ընտրություններ նշանակվեն:

Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև նախորդ տարի տեղի ունեցավ 4 հանդիպում, սակայն կողմերը այդպես էլ համաձայնության չեկան: Վրաստանում ԱՄՆ դեսպան Կելի Դեգնանը, որը իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների հիմնական միջնորդն էր, այսօր նշել է, որ կողմերի միջև հնարավոր է փոխզիջման հասնել և ձևակերպել համաձայնագիր, եթե վերջիններս ընտրողների կարծիքը հաշվի առնեն և առաջնահերթությունը տան երկրի շահերին:

Եվս մեկ կարևոր հանգամանք Վրաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ կապված NDI-ի՝ հասարակության կարծիքի հետազոտությունն է, որը հրապարակվել է հունվարի 25-ին: Ամբողջ Վրաստանի տարածքով արված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 80 տոկոսը, կարծում է, որ բնակչության շահերը պաշտպանելու համար բոլոր կուսակցությունները պետք է համագործակցեն իրար հետ և մասնակցեն խորհրդարանի աշխատանքին:

Բացի «Վրացական երազանքից» խորհրդարանում որպես ընդդիմադիր կուսակցություն մուտք է գործել «Հայրենասերների դաշինքից» դուրս եկած 4 պատգամավորների կողմից ստեղծված «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցությունը: Երեկ խորհրդարանի աշխատանքին միացավ ևս մեկ՝ «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ իր երկու պատգամավորով: Մնացած ընդդիմադիր կուսակցությունները մնում են բոյկոտի ռեժիմում, իսկ պահանջը անփոփոխ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
«Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
«Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
«Լեյբորիստական կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
«Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
«Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
«Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
«Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները:

Բացի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, խորհրդարան անցած բոլոր 8 կուսակցությունները համարում են, որ ընտրությունները կեղծված են:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։