Covid-19-ն ու տնտեսական անկումը բազմաթիվ եվրոպացիների դատապարտում են աղքատության ու միայնության

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Covid-19-ն ու տնտեսական անկումը մեծ թվով եվրոպացիների դատապարտում են աղքատության ու միայնության։  Աղքատության հարցերով ՄԱԿ-ի զեկուցողը նախազգուշացնում է ճգնաժամի երկրորդ ալիքի մոտեցման մասին ու կոչ է անում Եվրամիությանը չխնայել սոցիալական ծախսերի վրա, գրում է Euronews-ը։

Համաճարակը խորացնում է Եվրամիությունում աղքատության ու միայնության խնդիրները։ Հենց այդպես է պատահել բելգիացի Ռայմոն Ժակեի հետ։ Վերջինս նախկինում զբաղվել է գիրք վաճառելով, իսկ այժմ ապրում է թոշակով։ Համաճարակի մեկնարկից հետո նա դեռևս որոշ ժամանակ մնացած գրքերը վաճառել է շուկայում, այնտեղ հանդիպել է իր հին ծանոթներին։ Իսկ այժմ կարանտինային կանոններին հետևելու անհրաժեշտությունը զրկել է նրան այդ հնարավորությունից։

«Աղքատությունը սոցիալական աղքատությունն է, այլ ոչ թե ֆինանսական։ Եվ այդ սոցիալական աղքատությունը չափազանց լուրջ է։ Ես ի նկատի ունեմ, որ մարդիկ շփման կարիք ունեն։ Իսկ մենք նստած ենք փակի տակ և կմեռնենք ամեն մեկս մեր սենյակում։ Ես միայնակ եմ ապրում, ունեմ 400 եվրոյի դիմաց վարձած փոքր բնակարան, դրանում ոչ մի հիասքանչ բան չկա։ Վերջ ի վերջո՝ ես կմեռնեմ մեկուսացումից»,- դժգոհել է նա։

Այսօր Ռայմոնը չի կարող նոր գրքեր գնել։ Նա չի վարում իր մեքենան, քանի որ վառելիքի գումար չունի։ Թոշակառուն հաշվարկում է ամեն մի ցենտը։

«Վերջերս «պիտա» էի փնտրում։ Այդ հացն ինձ արժեցավ 6,5  եվրո։ Իմ բյուջեի համար դա մեծ ծանրաբեռնվածություն է։ Նման բան ես ինձ կարող եմ թույլ տալ միայն ժամանակ առ ժամանակ։ Ես գնեցի ձու, լոլիկ և կարտոֆիլ, որպեսզի պատրաստեմ իմ շատ սիրելի «ֆրիկասեն»։ Ավելիի համար գումարս չէր բավականացնի»,- պատմում է նա։

Եվրամիությանը դեռևս չի հաջողվել իրականացնել իր առջև դրված խնդիրներն աղքատության կրճատման հարցում։ Այդ վտանգի տակ կարող են հայտնվել յուրաքանչյուր 5-րդ մարդը կամ բնակչության 21,1%-ը։ Մինչ այդ, ծայրահեղ աղքատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվյե դե Շուտերը նախազգուշացնում է մեկ տարի առաջ մեկնարկած ճգնաժամի երկրորդ ալիքի մոտենալու մասին։

 

Տաթև Ֆռանգյան