Մեր հայրենիքի կեսը կորցրել ենք, այս իշխանությունը պիտի պատժվի դրա համար. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանական շատ գործիչներ մինչև հիմա չեն գիտակցում`ինչ է եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ժողովո՛ւրդ, մենք մեր հայրենիքի կեսը կորցրել ենք, ու այս իշխանությունը դրա համար պետք է պատժվի, սա անթույլատրելի է: Այսինքն դու եկել ես իշխանության և ձախողել ես: Սրանից ավելի ի՞նչ պետք է լինի, որ իշխանությունը գնա, սրանից ավել վատ բան ի՞նչ կարող էին անել: Այն, ինչ արել են այս իշխանությունները մեր երկրի հետ այս իշխանությունները, ես չեմ պատկերացնում, որ դրանից ավելիվատ բան անել հնարավոր էր: Հիմա կասեն՝ պատերազմում պարտվել ենք: Բայց պարտվել ենք նաև ապաշնորհ կառավարման արդյունքում: Դրա մասին բազմիցս խոսվեց և ՊՆ նախկին նախարարը և Գլխավոր շտաբի պետը, բազմաթիվ սխալներ մատնանշվեցին:

Եվ այս կառավարման ձախողուները չտեսնել և ասել՝ ժողովուրդը մեզ վստահում է, ո՛չ, դուք վաղուց գտնվում եք երազանքների գրկում, ձեզ ժողովուրդն առաջվա պես չի վստահում, որովհետև դուք մեր հայրենիքի կեսը տվել եք Ադրբեջանին»:

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ չենք հասցրել պատրաստվել պատերազմին, Թովմասյանը նշեց. «Բա ինչո՞վ էիր զբաղվում՝ որպես ՊՆ նախարար, բա ո՞ւմ հույսով էիր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, եթե պատրաստ չէիր անհպում պատերազմի, իսկ դու չգիտեի՞ր, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, չգիտեի՞ր, որ հաջորդ պատերազմը լինելու է նոր սերնդի պատերազմ, որտեղ ձեր թանկ գներով առած «Կալաշնիկովը» կրակելու անհրաժեշտություն չի լինելու: Մարդիկ 44 օր պատերազմում մի փամփուշտ չեն կրակել, որովհետև դրա ահրաժեշտությունը ուղղակի չի եղել: Մարդիկ պայքարում էին օդում սավառնող տարբեր հրթիռների դեմ: Ես նախկին ՊՆ նախարարի այդ ձևակերպումը համարում եմ ամենաանպատասխանատու ձևակերպումը, որը կարող էր հնչել»:

Մանրամասները՝ տեսանյութում: