Ամենախոցված ուղղությունն այն է, որ, ցավոք, մաշեցրինք տնտեսական աճի պոտենցիալը․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2020-ը չափազանց ծանր տարի էր մեր երկրի և ժողովրդի համար՝ և՛բարոյահոգեբանական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական առումով», այս մասին այսօր «2020-ի տնտեսությունը. ծանր անկում, վերականգնման թույլ ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրության հայտարարումը, լոքդաունը, ապա նաև ռազմական դրությունը չէին կարող ծանրագույն հետք չթողնել մեր տնտեսության վրա:

«Բնականաբար, անխուսափելի էր էական անկումը, սպասվում էր մինչև 8 տոկոս տնտեսական անկում, վերջնական թվերը կհրապարակվեն, կտեսնենք: 2020-ը նախ  առանձնացավ նրանով, որ սոցիալական բեռը կտրուկ ավելացավ պետական բյուջեի համար, սոցիալական առումով ևս հետևանքները բավականին խորն էին: Տնտեսության լոքդաունը, բնականաբար, չէր կարող չազդել, և ընթացիկ ծախսերը, սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում լրացուցիչ ներարկումներ կատարելու անհրաժեշտությունը բերեց նրան, որ չէինք կարող խուսափել պետական բյուջեի դեֆիցիտի էական մեծացումից: Այստեղ կարևոր է նշել, որ բնական է, որ նման տնտեսական անկման պարագայում պետք է պակասեին նաև պետբյուջեի եկամուտները, նախատեսված ծախսերի իրականացման և լրացուցիչ ծախսեր իրականացնելու համար ակնհայտորեն պետք է գնայինք պետական պարտքի ավելացման: Անցած տարվա արդյունքներով մեր պետական պարտքն ավելացել է շուրջ 650 մլն դոլարով»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորի կարծիքով՝ տնտեսության հիմնական խոցված ճյուղերն են զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտն առհասարակ և առևտրաշրջանառությունը: Խաչատրյանը նկատեց, որ ներքին պահանջարկի կտրուկ անկման պատճառով ներմուծման ծավալների էական անկում ունենք:

«Խոցված է, իհարկե, արտաքին առևտրաշրջանառությունը, էական անկում ունենք:  Մոտ 13.2 տոկոս ընդհանուր առևտրաշրջանառության անկում ունենք: Ճիշտ է, արտահանումը նվազել է ավելի նվազ չափով, որը բերել է մեր առևտրային բալանսի մի քիչ բարելավման՝ ի հաշիվ նրա, որ ներմուծումն ավելի մեծ չափով նվազեց, քան արտահանումը: Ցավոք սրտի, անցած տարվա ընթացքում մենք բավականաչափ մաշեցինք նաև տնտեսական աճի պոտենցիալը: Երբ նայում ենք, թե առաջիկայում ինչպիսի տնտեսական աճ պետք է ակնկալել, ապա առաջին ֆունդամենտալ չափորոշիչը պետք է լինի տնտեսական աճի պոտենցիալը, որն էապես կախված է՝ ինչպես ներդրումների ծավալից, այնպես էլ՝ կապիտալ ծախսերի իրականացումից»,-ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: