ՊԲ-ն արցախյան վերջին պատերազմից հերոսական դրվագներ է ներկայացրել

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ Վաչիկ Ղևոնդի Ասրյանն ու շարքային Վահան Գեղամի Վարդանյանը․ գրում է Արցախի Պաշտպանության բանակը։

Փոխգնդապետ Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն:

Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն:

Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ է պատճառել ավագ լեյտենանտ Գևորգ Օլեգի Հայրապետյանը:

Ստորաբաժանումները հմտորեն ղեկավարել, հակառակորդի բազմաթիվ նշանակետեր է հայտնաբերել և ճշգրիտ խոցման խնդիրներ է առաջադրել փոխգնդապետ Գևորգ Ալբերտի Գասպարյանը:

Ռադիոկապը մարտական բարդ իրավիճակում հմտորեն կազմակերպել և առաջադրանքները բարձր մակարդակով է կատարել կապիտան Արման Վարդգեսի Դանիելյանը:

Մարտական առաջադրանքները գերազանց մակարդակով կատարել, արդյունավետ հետախուզություն վարել և հակառակորդին զգալի կորուստներ են պատճառել շարքայիններ Մարտիկ Գառնիկի Ավագյանը, Կարեն Արմենի Միրզախանյանը, կրտսեր սերժանտներ Վահան Գրիգորիի Սիմոնյանը, Դավիթ Սասունի Ղուլյանը, Պետրոս Արամի Չիլինգարյանը, Ժիրայր Արշավիրի Առաքելյանը, Էրիկ Արմենի Ադամյանը, Ցոլակ Շիրազի Թառոյանը, սերժանտներ Վահե Արմենի Սահակյանը, Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը, Արամ Արմենի Կարապետյանը:

Փառք մեր հերոսներին: