Համարենք՝ առաջին տիեզերագնացներից մեկը, որը կգնա Մարս, կլինի հայազգի․ Արամ Փախչանյանը կոչ արեց բարձր նպատակներ դնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Մենք պետք է առաջնահերթորեն հավատանք ապագային, հավատանք մեր սեփական ռեսուրսներին ու հնարավորություններին: Պետք է ունենանք մեր երազանքը, տեսիլք ապագայի մասին, որը, վախենամ, այսօր չունենք: Այս մասին «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

«Պետք է լուրջ աշխատանք տանել, որպեսզի մեր տնտեսությունը, մեր մտածողությունը դառնա գիտելիքահեն: Բոլորս պետք է պատրաստ լիննք գնալ ռիսկի, որովհետև գիտությունը ռիսկ է և չպետք է վախենալ բացասական արդյունքից, գիտության մեջ բացասական արդյունքն էլ լավ արդյունք է: Գիտությունը պետության անվտանգության կարևորագույն մասն է»,- նշեց Փախչանյանը: -Եթե մենք դառնանք ոչ թե ստեղծագործական, այլ սպառող պետություն, կդառնանք քաղաքական խաղերի խաղալիք. մեզ կտնօրինեն, կբաժանեն իրենց շահերին հարմար»:

Փախչանյանը կոչ արեց երազել և բարձր նպատակներ դնել. «Գիտության ֆինասավորումը պետք է ավելացնել, բայց նաև պետք է լուրջ մտածել հանրության մտայնությունը փոխելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ սկսեն չվախենալ ռիսկերից, սիրեն բարձր նպատակներ դնել, օրինակ՝ համարենք, որ առաջին տիեզերագնացը, որ կգնա Մարս, կլինի հայազգի»:

Մանրամասները՝ տեսանյութում: