Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են միջազգային իրավական և մարդասիրական նորմերի բազմաթիվ խախտումներ. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը՝ ուղղված ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը ոչ միայն դարձել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ եւ հանգեցրել հազարավոր անձանց բռնի տեղահանման, այլ նաեւ խիստ բացասական նախադեպ եւ անվտանգության սպառնալիք է ստեղծել տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար։

«Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելին 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի

Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են միջազգային իրավական եւ մարդասիրական նորմերի բազմաթի խախտումներ, մասնավորապես՝

• Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Սիրիայից հակամարտության գոտի են տեղափոխվել եւ ռազմական գործողություններում են ներգրավվել Սիրիայում, Լիբիայում եւ այլ երկրներում գործող ապօրինի խմբավորումների անդամ հանդիսացող բազմաթիվ վարձկան-ջիհադականներ։
• Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հայ բնակչության տեղահանման նպատակով Ադրբեջանի ԶՈՒ կողմից թիրախավորված եւ կանոնավոր կերպով ռմբակոծության են ենթարկվել բազմաթիվ խաղաղ բնակավայրեր։ Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ ազգային պատկանելության սկզբունքով իրենց բնակության տարածքից մարդկանց բռնի տարհանմանն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտում։
• Ադրբեջանից ռազմական գործողություններին մասնակցող զինվորականների կողմից ռազմագերիների եւ խաղաղ բնակչության հանդեպ ցուցաբերվել է միջազգային բոլոր նորմերը ոտնահարող անմարդկային վերաբերմունք, գերեվարված անձինք ենթարկվել են կտտանքների, գերիներից շատերը սպանվել են, իսկ նրանց մարմինները խոշտանգվել են, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստացի ապացույցներ։
• Ադրբեջանի կողմից խախտվել են ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված՝ հրադադար հաստատելու վերաբերյալ առաջին երեք պայմանավորվածությունները։ Այս վարքագիծն ակնհայտորեն միտված էր ի ցույց դնելու ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը եւ ցայտուն կերպով ապացուցում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում ադրբեջանական կողմը բացառում է որեւէ էական փոխզիջում։

Մենք արձանագրում ենք, որ քանի դեռ դիկտատորական ռեժիմների կողմից պատերազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավումը, արգելված զինատեսակների կիրառումը, խաղաղ բնակչության ահաբեկումը չի արժանացել միջազգային հանրության պատշաճ գնահատականին, հիբրիդային պատերազմների նմանօրինակ կիրառումներն աշխարհի տարբեր հատվածներում կրկնվելու եւ ծավալվելու են՝ հանգեցնելով նորանոր աղետների։

Հարկ է արձանագրել, որ թեեւ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, այնուամենայնիվ, պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մարդկանց անվտանգության սպառնալիքները եւ հումանիտար բազմաթիվ վտանգները չեն վերացել, ավելին՝ պետք է նաեւ փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունեցել։ Փոխարենը՝ ադրբեջանական կողմը շարունակում է տարածել բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ, որոնք հայատյացություն, բռնություն, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող պնդումներ են պարունակում։

Այս առնչությամբ ՀԱՊ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է եւ շարունակում է խախտել՝

– հայտարարության առաջին կետը՝ շարունակելով Լեռնային Ղարաբաղից (Արցախ) նոր տարածքներ գրավել (Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, այլ տարածքներ), ինչի արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարվել են շփման գծում գտնվող եւս 64 հայ զինվորականներ․
– հայտարարության 7-րդ կետը՝ անհրաժեշտ պայմաններ չստեղծելով պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից (Արցախ) տեղահանված շուրջ 40 000 խաղաղ հայ բնակչության վերադարձի համար Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի շրջանների` Ադրբեջանի կողմից գրավված հատվածներ, մինչդեռ իրենց բնակավայրերում մնացած կամ այցելած խաղաղ հայ բնակիչներ սպանվել եւ գերեվարվել են ոչ միայն պատերազմի օրերին, այլեւ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, որի մասին փաստերն արձանագրված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան զեկույցում․
– հայտարարության 7-րդ կետը՝ պայմաններ չստեղծելով Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին) եւ նախկին ԼՂԻՄ շուրջ այլ շրջաններ հայ բնակչության վերադարձի համար՝ այն մարդկանց, ովքեր բնակվել էին այդ տարածքներում՝ մինչ այդ տեղահանված լինելով Ադրբեջանի այլ շրջաններից, կամ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից․
– հայտարարության 8-րդ կետը՝ հրաժարվելով վերադարձնել տարբեր գնահատականներով 100-200 հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին, ներառյալ` կանանց, որոնցից շատերը գերեվարվել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետեւանքով, ինչպես նաեւ նրանք, ովքեր դեռ մնացել էին Ադրբեջանի կողմից օկուպացված իրենց բնակավայրերում։
Ռուսաստանը չի իրականացրել․
– հայտարարության երրորդ կետը՝ չտեղադրելով իր խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ ներառյալ Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ լեռն ու Կատարո վանքը, որոնք իր զորքերը վերահսկողության տակ են վերցրել ընդամենը մեկ օրով, հրապարակելով նաեւ համապատասխան քարտեզը, որից հետո, սակայն, ետ են քաշվել, ինչի արդյունքում հրադադարի մասին հայտարարության կնքումից մեկ ամիս անց ադրբեջանական զորքերը գրավել են այդ տարածքները՝ գերեվարելով շփման գծում կանգնած 65 հայ զինվորականների եւ տեղի բնակիչների․
– հայտարարության 5-րդ կետը՝ հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոնի ստեղծման ընթացքում` դրանում առանց Հայաստանի հետ համաձայնեցման ներգրավելով Թուրքիային․
– հայտարարության 6-րդ կետը, որի արդյունքում հայտարարության ստորագրումից հետո Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհին, որի վերահսկողությունը անցել է ռուս խաղաղապահներին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարվել են խաղաղ հայ բնակիչներ։

Մինչդեռ Հայաստանն ամբողջությամբ կատարել է հայտարարության 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։

Վերը նշվածին ավելանում է այն, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռուս խաղաղապահ առաքելությունը չունի միջազգային մանդատ, հայտնի չեն դրա իրավական հիմքերը, հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) իշխանությունները հանդիսանալու են Լեռնային Ղարաբաղում (Արցախ) խաղաղապահ ուժերի մասին համաձայնագրի ստորագրող կողմ, ինչպես նաեւ առաքելության լիազորությունները եւ իրավունքները, ինչը խիստ սահմանափակում է այդ առաքելության հնարավորությունները՝ իրականացնելու ստանձնած պարտավորությունները եւ հաշվետվողականությունը՝ տեղի հայ բնակչության անվտանգությունը եւ տարածաշրջանում կայունությունը եւ խաղաղությունը ապահովելու գործում։

Բացի դրանից, համարժեք գնահատական չի տրվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման փաստին, թեեւ այդ փաստն ընդունվել է Մինսկի խմբի բոլոր երեք նախագահող երկրների կողմից։

Միաժամանակ, Ադրբեջանը, ռուս զինվորականների հետ համատեղ, սկսել է Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավային մասում միջազգային ստանդարտներին չհամապատասխանող սահմանազատման` դեմարկացիայի ու դելիմիտացիայի, տարածքների բռնակցման միակողմանի ապօրինի գործողություններ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտմամբ եւ տեղի բնակչության իրավունքների եւ շահերի կոպիտ ոտնահարմամբ, ինչն առաջացրել է Հայաստանի ներսում ներքին տեղահանված անձանց խնդիր, մարդասիրական նոր ճգնաժամ, հոգեբանական ահաբեկչության մթնոլորտ եւ անվտանգության նոր սպառնալիքներ։ Ադրբեջանական զորքերը տեղակայվել են հայկական բնակավայրերի անմիջական հարեւանությամբ եւ այն ճանապարհների վրա, որոնցով երթեւեկում է Հայաստանի քաղաքացիական բնակչությունը:
Հավելյալ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Թուրքիան, անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, շարունակում է ապակայունացնող գործողություններ իրականացնել տարածաշրջանում՝ Հայաստանի սահմանների մոտ մեծաքանակ զորքեր կենտրոնացնելով, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպելով եւ շարունակելով մեծածավալ ռազմական մատակարարումներն Ադրբեջանին։ Նման գործողությունները նաեւ հղի են ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության եւ խաղաղության հաստատման հնարավորության խաթարմամբ։

Միաժամանակ, մենք դրական ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի հունվարի 20-ի բանաձեւը «Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին» տարեկան զեկույցի վերաբերյալ եւ, մասնավորապես, դրա 24-րդ կետը եւ Եվրոպական խորհրդարանի հունվարի 20-ի բանաձեւը «Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության իրականացման մասին» տարեկան զեկույցի վերաբերյալ եւ, մասնավորապես, դրա 13-րդ կետը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` կոչ ենք անում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության եւ խաղաղության հաստատման համար, մասնավորապես՝

– Պատշաճ իրավական գնահատական տալ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններին՝ հաշվի առնելով ահաբեկիչների ներգրավման, ապօրինի զինատեսակների օգտագործման, ռազմագերիների եւ խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած ռազմական հանցագործությունների մասին առկա փաստացի ապացույցները․
– Աջակցություն ցուցաբերել հակամարտության գոտում հումանիտար աղետի պայմաններում ապրող խաղաղ բնակչությանը՝ նպաստելով նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը․
– Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը ռազմագերիների ապահով վերադարձի կազմակերպմանն աջակցելու ուղղությամբ, ինչը կկանխի նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների, մարդկային արժանապատվության նսեմացման եւ որոշ դեպքերում սպանությունների՝ տարածված տեսանյութերում արձանագրված դեպքերի հնարավոր կրկնությունը․
– Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջնականացման լիարժեք վերադարձ Մինսկի խմբի ձեւաչափ` 2007թ․ Մադրիդում ընդունված, ապա նաեւ Լ՛Աքվիլայում եւ Մուսկոկայում ամրագրված սկզբունքների հիման վրա․
– Աջակցել տարածաշրջանում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արտոնված մանդատ ունեցող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը թե՛ նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքում եւ թե՛ դրա շուրջ 7 շրջաններում, որոնցում կներառվեն նաեւ Արցախում ներկայումս առանց միջազգային մանդատի տեղակայված ռուս խաղաղապահները: Խաղաղապահ ուժերի երաշխավորմամբ եւ անվտանգության ապահովմամբ իրականացնել հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձ համապատասխանաբար ԼՂԻՄ-ի տարածք եւ դրա շուրջ 7 շրջաններ․
– Ճանաչել Արցախի միջանկյալ կարգավիճակը, ապաեւ նպաստել հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցությունների վերսկսմանը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ինքնորոշման կենսապահպանական (remedial) իրավունքի իրացման ժամկետների շուրջ, որից հետո հնարավոր կդառնա հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ համակեցությունը, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) միջեւ երկարատեւ խաղաղությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը երաշխավորող պայմանագրի կնքումը․
– 2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) հանդեպ իրականացված ագրեսիայի, ներառյալ` պատերազմում ջիհադիստ վարձկանների ներգրավման փաստերի, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների եւ դրանցում Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներգրավվածության հանգամանքների միջազգային քննության իրականացում եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկում՝ Հարավսլավիայում տեղի ունեցած պատերազմների սանձազերծման եւ դրանց ընթացքում ռազմական հանցագործությունների օրինակով․
– Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների միջնորդությամբ ձեւավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնող միջկառավարական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային հանձնաժողով, որն իր գործունեության մեջ կառաջնորդվի սահմանազատման հիմնարար փաստաթղթերով, միջազգային ստանդարտներով եւ նորմերով, հաշվի կառնի միջազգային փորձը։

Սույն հայտարարության մեջ նշված իրողությունների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների տրամադրման նպատակով կցվում է 14 հավելված։