Պուտինը և Բայդենը համաձայնել են, որ տարաձայնությունները պահանջում են ինտենսիվ երկխոսություն

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցում արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայություն, որոնք պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին։

«Կայացած զրույցի անկեղծությունն այն է, որ կողմերը հստակ արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայությունը, բայց միաժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է նկատի ունենա երկխոսության բացակայություն եւ, ընդհակառակը, այդ տարաձայնությունները պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պատասխանելով առաջնորդների հունվարի 26-ին կայացած զրույցի տոնայնության մասին հարցին ՝ Պեսկովը նշել է, որ դրանում «գործնականություն եւ պրագմատիզմ է եղել»:

Տարաձայնություններից մեկի օրինակ է դարձել Ուկրաինայում իրավիճակի գնահատականը. Կրեմլի մամուլի ծառայությունը զրույցի արդյունքներով օգտագործել է «ներուկրաինական կարգավորում» ձեւակերպումը, մինչդեռ Սպիտակ տան մամուլի  քարտուղար Ջեն Փսակին հիշատակել է «Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան» Ուկրաինայի նկատմամբ: «Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք»,- ընդգծել է Պեսկովը:- Դա  հայեցակարգային տարաձայնություններից մեկն է, որը գտնվում է մեր հարաբերությունների օրակարգում»։  Նա հավելել է, որ այդ տարաձայնության շուրջ «ռուսական կողմը եւ նախագահ Պուտինը անխոնջ եւ հետեւողականորեն» իրենց «համոզված դիրքորոշումը կհասցնեն զրուցակցին»: