ԵԽԽՎ նստաշրջան․ հայկական պատվիրակության տապալո՞ւմ, թե՞ օրինաչափություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Հունվարի 25-ին մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։ Հայկական պատվիրակության համար այն նպաստավոր համարել, թերևս, չի կարելի։ Հայ պատգամավորներին չհաջողվեց ռազմագերիների վերադարձի հարցը մտցնել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, ինչպես նաև հասնել այն բանին, որ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցում սանձազերծված պատերազմի համար Ադրբեջանին մեղադրող ձևակերպումներ տեղ գտնեն։ Հայաստանյան տիրույթում, հատկապես՝ ընդդիմադիր դաշտում, պատվիրակության աշխատանքը սուր քննադատության արժանացավ։ Անգամ ձևակերպումներ եղան, թե պատվիրակությունը տապալել է աշխատանքը։

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի՝ իրենց ուժը, ի դեմս Էդմոն Մարուքյանի, կարողացել է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի կարևոր հարցերի մասին բարձրաձայնվի, իսկ խնդիրը ԵԽԽՎ պատվիրակության կազմում ներառված իշխանական պատգամավորների մեջ է։ «Ռուբինյանը շուտվանից է տապալել ԵԽԽՎ-ում աշխատանքը և եթե չլիներ ԼՀ ներկայացուցիչը, իմ կարծիքով՝ պատվիրակությունը չէր կարողանալու արդյունավետ աշխատել։ Պարոն Ռուբինյանն այնտեղ զուտ տեխնիկական աշխատանք է կատարում, գնում, ներկայացնում Հայաստանը, բայց շոշափելի արդյունք չի կարողանում ստեղծել»,-նշեց նա։

Իշխող «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը համամիտ չէ ընդդիմության տեսակետներին։ Նա կարծում է՝ աշխատանքը պատշաճ է արվել։
«Բնականաբար, չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ում աշխատանքը տապալվել է։ Ինչ վերաբերում է ԼՀ-ի մեղադրանքներին, պետք է նշեմ, որ «Լուսավոր Հայաստանն» այնտեղ ամենաբարձր մակարդակով ներկայացված է՝ խմբակցության ղեկավար Մարուքյանը և վերընտրվեց բավական կարևոր հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եվ եթե ԼՀ-ն ասում է, որ պատվիրակությունը ձախողել է, պետք է խոսի այն մասին, որ իր անդամն է ձախողել»,- նշեց Ջուլհակյանը։

Լայն քննարկման առիթ դարձավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը։ Հիշեցնենք՝ պատգամավորն անդրադարձ էր կատարել ՌԴ-ում առկա իրավիճակին, մինչդեռ քննադատություններ հնչեցին, թե նա պետք է մեր գերիների խնդիրների մասին բարձրաձայներ, ոչ թե խոսեր Ռուսաստանին առնչվող հարցերից։ Մելքումյանը հրաժարվեց մեկնաբանել քննադատությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան