Փոքր քայլերից` մեծ նպատակներ․ Գյումրու ավիամոդելային խմբակը շարունակելու  է ԱԹՍ-ի կառավարման դասընթացները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
Բոլորը

Պատերազմի ընթացքում Գյումրու ավիամոդելային խմբակն անմիջականորեն և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի կառավարման արագացված դասընթացներ էր իրականացնում։ Հիմա դասերը դադարեցված են, սակայն փետրվարի 1-ից վերսկսվելու են։

Factor.am-ի հետ զրույցում Ավիամոդելային խմբակի տնօրեն Խաչատուր Թադևոսյանը նշեց, որ պատերազմի օրերի համեմատ՝ դասընթացով հետաքրքրվողների թիվը մի քիչ նվազել է, բայց էլի կան մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել։

«Մի փուլում կիսատ ենք թողել պարապմունքները՝ 50-55 հոգու հետ կիսատ են մնացել դասերը։ Նրանց նորից կհավաքենք, արդեն դաշտային պարապմունքները կանենք։ Դրանից հետո էլ նորից խումբ կհավաքենք։ Դա պարբերաբար լինելու է, չենք դադարեցնելու»,- ասաց Խաչատուր Թադևոսյանը։

Դասընթացների նպատակն է՝ Հայաստանում ունենալ 100-ից ավելի մարդ, որոնք կկարողանան օգտվել, կիրառել, շահագործել ցանկացած անօդաչու թռչող սարք։

Այժմ Գյումրու ավիամոդելային խմբակն ավելի քան 30 սան ունի։ Ընդունելության տարիքային սահմանափակում չկա, իսկ դասընթացն իրականացվում է երկու կրթակարգով։

«Մինչև 12 տարեկանների պարագայում՝ իրենք մեկ տարվա ընթացքում պետք է  կարողանան իրենց ձեռքով պատրաստել մեկ հատ ռադիոկառավարվող մոդել ու վարել։ Եվս մեկը՝ 3 տարվա կտրվածքով ունենք։ 12-ից բարձր տարիքի երեխաները սովորում են պատրաստել ավտոմատ կառավարվող մոդել՝ նախագծումից մինչև դրանց կաղապարները, մատրիցաները հանելը, պտտաթևերի պատրաստումը։ Այդ ընթացում իրենք 20-25 մոդել են պատրաստում, բայց որպես վերջնարդյունք պետք է  իրենց կողմից նախագծված ու օդ հանած մեկ մոդել լինի»,- ներկայացրեց Խաչատուր Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ եթե երեխաները 3 տարի հաճախում են, ապա 10-ից առնվազն 7-8-ն այսքանը պետք է կարողանան անել։ Թադևոսյանը նշեց, որ սաները բազմակողմանի գիտելիք են ձեռք բերում՝ ռադիոտեխնիկա, ծրագրավորում, քիմիա, ֆիզիկա․ բավական լուրջ բազա է ձևավորվում մասնագետ դառնալու համար։ Բացի այդ՝ դա հիմք կարող է հանդիսանալ, որ զինծառայության գնալիս երեխաներն ավելի պատրաստված լինեն։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս ոլորտը զարգացնելը դժվար է, քանի որ և՛ մասնագետներն են քիչ, և՛ համապատասխան ֆինանսավորում չկա։

«Սովորական  արտադասարանային խմբակների նման այս խմբակը չի կարողանա գործել։ Որպեսզի պարզ լինի, ասենք՝ ջութակի խմբակը մի ջութակ է առնում, այդ ջութակով 7 սերունդ նվագել է սովորում։ Այստեղ այդ ջութակն ամեն օր պետք է առնել։ Անընդհատ նյութածախս կա, կոտրվող դետալներ կան, շարքից դուրս եկած էլեկտրական դետալներ են, կոտրվում են, երեխաները մինչև դա քշել են սովորում, մի 50 հատ մոդել կոտրում են։ Ամենաէժան թռչող մոդելը, պատկերացրեք, 100-150․000 դրամի կարգի է։ Ճիշտ է, հիմա համապատասխան ծրագրեր կան, որոնց օգնությամբ սովորում են, հետո բաց տարածքում փորձարկումներ ենք անում, բայց, միևնույն է, էլի կոտրում են, իսկ դա շատ-շատ մեծ ծախս է»,- ասաց Խաչատուր Թադևոսյանը։

Ի դեպ, Գյումրու ավիամոդելային խմբակը հիմնադրվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո՝ մի խումբ երիտասարդների ջանքերով։ Չնայած դժվարություններին՝ պետական կառույցներին աջակցության համար չեն դիմել, ամեն ինչ սեփական ջանքերով են անում։

«Այս պահի դրությամբ՝ մեզ մոտ ամեն ինչ ինքնաբավ է եղել, ոչ մի բանի կարիք չենք ունեցել։ Ոչ էլ դիմել ենք, այնպես չէ, որ դիմել ենք՝ մերժել են։ Բայց այս տարի հավանաբար մի քանի ծրագրով պիտի դիմենք Կրթության նախարարություն, որովհետև երեխաներն արդեն շատ են, մեր ուժերով չենք կարողանա ամեն ինչ առաջ տանել»,- նշեց մեր զրուցակիցը։

Առկա դժվարությունները, սակայն, չեն խանգարում փոքր քայլերով շարժվել դեպի մեծ նպատակներ։ Ավիամոդելային խմբակն ընդլայնում է գործունեության շրջանակը։ Երևանում արդեն հիմնվել է թռչող սարքերի աշխատանոցը, առաջիկայում էլ նախատեսվում է նոր աշխատանոցներ բացել Վանաձորում և Ալավերդիում։

 

Էմմա Չոբանյան