Մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները․ քաղաքապետարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարակից հատվածն ինքը ենթադրում է տնտեսվարողի հարակից հատվածն ամբողջությամբ, այսինքն՝ մինչև երթևեկելի գոտի, մինչև մայթի եզրի հատվածը, թե՛ բարեկարգման, թե՛ ձնամաքրման աշխատանքներ: Տնտեսվարողները հենց իրենց տնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է նախևառաջ շահագրգռված լինեն բարեկարգման աշխատանքները, հետո նաև օրենքով սահմանված պարտականություններն իրականացնելու գործում»,- նշում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով: Վարչական շրջանների աշխատակազմերը պարբերաբար ծանուցում են ուղարկում տնտեսվարողներին, հորդորում աշխատանքներն իրականացնել ժամկետում և պատշաճ ձևով, բայց ոչ բոլորն են պահպանում նորմերը: Նրանց կողքին, սակայն, քաղաքում կան բազմաթիվ գործարարներ, որոնք բարեխղճորեն կատարում են ավագանու որոշումը:

«Բոլոր տնտեսվարողներին տրամադրվել են և բարեկարգմանն առնչվող նախագծերը և սխեմաները՝ իրենց տարածքները ճշտելու համար»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

«Վարչական շրջանի ղեկավարի վրա Երևանի ՏԻՄ օրենքով պարտականություն է դրված, որով վերջինս վերահսկում է այդ աշխատանքների ընթացքը, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարը վարչական տույժ կիրառելու լծակներ ունի այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր ավագանու սահմանած պարտականությունները չեն կատարում»,- ասում է Արամ Մարտիրոսյանը:

Օրերս կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարների առջև հստակ պահանջ դրեց. հետևողական աշխատանք տանել ավագանու որոշումը կատարելու նպատակով:

«Ամեն անգամ, երբ գնում ես քաղաք, որտեղ ամեն ինչը օրենսդրորեն ճիշտ է կազմակերպված, հասկանում ես, որ քաղաքային իշխանությունները շատ ավելի թեթև և ոչ գերծանրաբեռնված են աշխատում՝ ընդամենը ճիշտ օրենքների կիրառմամբ: Այն է՝ տնտեսվարող օբյեկտներ՝ իրենց դիմացի մայթերով, համատիրություններ՝ իրենց բակային տարածքներով: Պետք է համակարգը ճիշտ կազմակերպված լինի, չես կարող մի հիմնարկի վրա դա դնել»,- նկատում է քաղաքապետը:

Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատել ու սալիկապատել մայթերը: Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում: Օրինակ՝ Երևանի Կենտրոնում ավելի քան 4000, իսկ Արաբկիրում շուրջ 2150 տնտեսվարող կա, և եթե նրանցից յուրաքանչյուրը կատարի օրենքի պահանջը, ապա մայրաքաղաքը հաստատ ավելի մաքուր ու բարեկարգ կլինի: