Արմեն Սարգսյանին բերելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է փոխել մեծահարուստների ներկա բալանսը քաղաքական դաշտում․ քաղաքագետ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան և գործարար Արմեն Սարգսյանին ընտրելով, Սերժ Սարգսյանը փորձում է փոխել Հայաստանի քաղաքական դաշտում տեղավորված մեծահարուստների բալանսը, քանի որ գոհ չէ դրանից։

«Հավանաբար Սերժ Սարգսյանը կարծում է, որ եթե նոր խաղացող մտցնի, ավելի կբալանսավորի ապագա իշխանությունը, քան եթե մնան առկա երկու խաղացողները, նկատի ունեմ Ծառուկյանի խմբին և «Տաշիր»-ի խմբին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե Սերժ Սարգսյանը բավարարված լիներ ներկա բալանսով, նախագահի պաշտոնում կբերեր ավելի քիչ ազդեցություն ունեցող մարդու․ «Իսկ Արմեն Սարգսյանը որոշակի ազդեցության կարող է ունենալ»։

Երվանդ Բոզոյանը նաև չի կարծում, որ Արմեն Սարգսյանի ընտրությունը կարող էր միտված լինել Արևմուտքին հաճոյանալուն։ «Արմեն Սարգսյանը բավական ազդեցիկ մարդ է և խիստ պայմանական է նրան անվանել արևմտամետ կամ ռուսամետ։ Նման գործիչներն ավելի բիզնեսամետ են»։

Քաղաքագետի համոզմամբ՝ քաղաքական դերակատարների հետ կապված շատ բան պարզ կլինի ապրիլից հետո միայն։ «Ապրիլից հետո տեսանելի չէ, որ ամեն ինչ կարող է հարթ գնալ։ Իշխանությունը կարող է թուլանալ»,- կանխատեսեց Բոզոյանը։

Նրա համոզմամբ՝ վարչապետի պաշտոնում միանշանակ ընտրվելու է Սերժ Սարգսյանը, քանի որ վերջինս իր անվտանգությունը երաշխավորող հետնորդ չունի։

Մանրամասները դիտեք Երվանդ Բոզոյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան