«Տեխնիկայի դարում գիրքն ավելորդ է». համայնքային գրադարաններն օրեցօր նվազում են, օրենքը դա չի կանխում

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

1990 թվականից մինչև 2016 թվականը Հայաստանում փակվել է 500 գրադարան։ Հայաստանի Ազգային գրադարանի իրականացրած «Հայաստանի գրադարանները» վիճակագրական վերլուծությունից տեղեկանում ենք, որ դրանք հիմնականում համայնքային գրադարաններ են։ Միայն 2009-ին փակվել են 5 տասնյակից ավել գրադարաններ, որոնց մեծ մասը՝ գյուղերում։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը Factor.am-ին հետ զրույցում նկատեց՝ գրադարանների թվի մասին պաշտոնական վիճակագրության և տեղերից տրվող տվյալները ոչ միշտ են համապատասխանում։

Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը մեր զրուցակցին հավաստիացրել է, որ հնարավոր է փոփոխություններ մտցվեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ խուսափելով համայնքային գրադարանների լուծարումից։ Նման փոփոխություններ, սակայն, դեռևս չեն արվել։ Կա մեկ այլ խնդիր՝ համայնքային գրադարանները ֆինանսական սուղ միջոցների պատճառով փակվում են, իսկ գրքերը հանձնվում են դպրոցական գրադարաններին։

Համայնքային գրադարանները փրկելու հարցում ի՞նչ կարող են անել համայնքի ղեկավարները։ Factor.am-ը զրուցեց Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանի հետ, ով հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ Լեռնապատ համայնքի գրադարանն այրվել է 1990-ական թվականներին և դրանից հետո այլևս չի վերականգնվել։ Հարցին, թե արդյոք այդ խնդրով համայնքապետը դիմել է կառավարությանը, վերջինս պարզապես պատասխանեց, որ դրա կարիքը չկա, քանի որ հիմա տեխնիկայի դար է և այսպես թե այնպես՝ գրադարանից օգտվողները քիչ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան