Մենք անպայմանորեն կհասնենք մեր խնդրի լուծմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 16:45
Ես մասնակից չեմ եղել ծեծկռտուքին, բայց քննադատում եմ բռնությունը. Շենգավիթի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 16:34
Կապակցվածությունը կարող է օգնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովմանը․ Մարթա Կոս
03.07.2026 | 16:31
Հայտնի է՝ ինչու Փաշինյանը Թեհրան չի մեկնել կառավարական ինքնաթիռով
03.07.2026 | 16:25
Նովոռոսիյսկում բենզինը վերջացել է․ այստեղ է գտնվում Ռուսաստանի նավթային հիմնական նավահանգիստներից մեկը
03.07.2026 | 16:17
ՀՀ-ից երկար բացակայած քաղաքացիները չեն կարողանա մասնակցել ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին
03.07.2026 | 16:06
Փաշինյանը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:56
Ռուսական բանակն Ուկրաինայի մի քանի շրջաններում տների և բենզալցակայանների վրա է հարձակվել. զոհեր կան
03.07.2026 | 15:47
Ընտրակաշառքի համար պատիժները խստացվեցին․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
03.07.2026 | 15:32
Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի
03.07.2026 | 15:19
Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:10
Ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզը հաստատվեց // Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահին. ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 14:52
«Կիբեռմարտահրավեր»․ կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից
03.07.2026 | 14:37
Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:23
Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:15
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու բարձրաստիճան սպաների հետ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զինծառայողների կամավորների, ազատամարտիկների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի:

«Հայոց բանակը և Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը ծանր փորձության միջով են անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Այս դառնության միջավայրում չպետք է մոռանանք այն սխրանքները, հերոսությունները, որ հանուն Հայրենիքի իրականացրել են բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ: Մենք այսօր պիտի կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում, և մենք պետք է կարողանանք նայել ապագային: Պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն: Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ չենք այնպես արել այս ընթացքում, որ մեր բանակի դիմակայությունն ավելի բարձր լիներ: Այս հարցերին պետք է առերեսվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա է լինելու առաջիկա անելիքը: Նա արձանագրեց, որ այս անելիքը, որպես օրակարգ արձանագրված է, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Այդ աշխատանքը փաստացի սկսել է իրականացվել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի բան ակնհայտ է, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի զինված ուժերը:

Աշխատանքի արդյունքում, համոզված եմ, մենք անպայմանորեն կհասնենք մեր խնդիրների լուծմանը՝ այն է ՀՀ և Արցախի ժողովուրդների անվտանգության ապահովմանը. սա մեր առաջնային խնդիրն է»,- ընդգեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: