Չկարողացանք Փաշինյանի հրաժարականի պահանջը վերածել համաժողովրդական պայքարի. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի բանակը, հայ զինվորն այս պատերազմում չի պարտվել։ Պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, Հայաստանի սահմանները պաշտպանող բանակ, դա լինելու է մոտ ապագայում»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում «17+-ի» կողմից անհնազանդության ակցիաներ չկան, ինչո՞վ է դա պայմանավորված, Սաղաթելյանն ասաց. «Երեկ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հրավիրել է նիստ, հանդես է եկել հայտարարությամբ։ Առաջին հանրահավաքը նշանակված է փետրվարի 18-ին։ Հայրենիքի փրկության շարժման հայտարարություններն ուժի մեջ են. առաջիկայում լինելու են և՛ բողոքի երթեր, և՛ ցույցեր, և՛ անհնազանդության շարժումներ»։

Սաղաթելյանը նշեց, որ իրենց մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց իրենք արդեն նշել են, թե որն է այս կառավարությանը հեռացնելու ճանապարհը.  «Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը մենք չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի և վերածելու ենք։ Այն խոսակցությունները, թե շարժումն ավարտվել է, մարել է, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև չեմ կարծում՝ հայրենիքի մեծ մասը հանձնած ու այսքան դժբախտություններ մեր ժողովրդի գլխին բերած իշխանությունը կարող է մնալ իշխանության»։

Սաղաթելյանն ընդգծեց, որ վճռականություն միշտ եղել է և առաջիկայում էլ կլինի։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, և հարցին, թե 17 կուսակցությունների քաղաքական օրակարգում դրանով պայմանավորված փոփոխություններ կլինե՞ն՝ Սաղաթելյանը նշեց. «Քոչարյանն այլ բան չի ասում, քան ասում է 17-ի շարժումը։ Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, դրան հավատարիմ շարունակում ենք գնալ առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրան հակառակ բան, ըստ էության, չի ասել»։

Անդրադառնալով Սուրեն Սուրենյանցի այն հայտարարությանը, թե դուրս է գալիս շարժումից, քանի որ շարժումը ծառայում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, Սաղաթելյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Մենք ոչ մեկին չենք խնդրել, որ շարժմանը միանա, ոչ էլ խնդրելու ենք ինչ-որ մեկին, որ մնա շարժմա մեջ։ Հայտարարությամբ միացել է, հայտարարությամբ դուրս է եկել, Աստված իր հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: