Ադրբեջանցիները երեք կողմից շրջապատել են Դավիթ Բեկը․ «թուրքը եկել ա էնտեղ նստել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

«Մեր գյուղը շրջապատված է ադրբեջանական գյուղերով։ Մի գյուղն էնտեղ է, նախկինում հայկական հող էր՝ 19-20 թվականներին՝ Ակն, այսինքն՝ կոչվում ա Ջրակն։ Իրենք դարձրել են Ային։ Մի գյուղ՝ Չարդախլուն, էնտեղ ա, հետո՝ Թարալլու ա, Զորա, մեկ էլ Կուբաթլուն ա»,- պատմում է Դավիթ Բեկ գյուղի բնակիչ Յուրիկ Ջհանգիրյանը։

Կուբաթլուն 26 տարի անց 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։ Արդյունքում, Սյունիքի Դավիթ Բեկ գյուղը՝ ինչպես մխրճված ժայռ, գրեթե ամբողջությամբ հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ։ Արևելքից կրկին ադրբեջանաբնակ դարձած Կուբաթլիի շրջանն է։ Դավիթ Բեկ գյուղը հարևան է ադրբեջանցիների հետ՝ արդեն շրջապատված է երեք կողմից։

Յուրիկ պապը ողջ կյանքը հերոսական պատմություն ունեցող Դավիթ Բեկում է անցկացրել։ Ժամանակին իր պապերի մշակած 8 հեկտար հողատարածքը հիմա նոր գծված սահմանից այն կողմ է մնացել․ «Թուրքը եկել ա է էնտեղ նստել»։

Ադրբեջանցիների մոտենալը վտանգավոր է դարձրել գյուղին պատկանող հողատարածքների մշակումը։ Զգուշանում են մտնել նշանառության տակ հայտնված դաշտեր, քանի դեռ անվտանգության լիարժեք երաշխիքներ առկա չեն։ Յուրիկ պապը շուտ-շուտ է գալիս գյուղի բարձունքում վեր խոյացող եկեղեցու բակ՝ ուսումնասիրելու Դավիթ Բեկի նոր աշխարհագրությունը։ 1990-ականների պատերազմի մասնակից՝ «Մարտական խաչ» մեդալով պարգևատրված Յուրիկ Ջհանգիրյանը բացահայտում է Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդավայր և 18-րդ դարում զորավար Դավիթ Բեկի ցուցումով հիմնված գյուղի հարատևության բանաձևը: «Դավիթ Բեկը կար, մնում է և մինչև վերջ էլ Դավիթ Բեկը մնալու ա։ Անունն ա Դավիթ Բեկ, հայ զորավարի անուն ա չէ՞»,- ասում է Յուրիկ պապը՝ չմոռանալով շեշտել՝ ում ենք պարտական․ «Ապրեն մեր երիտասարդները, մեր ջահելները»։

«Այս բարձունքը, որին տիրողը կհսկեր ամբողջ Դավիթ Բեկը, պատերազմում պահվել է տղաների թափած արյան գնով։ Ադրբեջանցիները գրավել էին բարձունքը, բայց Հայոց բանակի տղաներն ազատագրել են այն՝ տալով մեկ զոհ։ Ընդհանուր 6 զոհ ենք ունեցել Դավիթ Բեկի պաշտպանության մարտերում, 16 զինծառայող վիրավորվել է». ականատես Գրիգոր Ջհանգիրյանն է պատմում՝ ցուցադրելով գործողությունների վայրը․ «Մտան էնտեղ, հետո  հակահարված ստացան ու հետ շպրտվեցին։ Իսկ էն, ինչ որ իրանք հիմա կանգնել են էնտեղ ու էս ավելի մոտիկացել են, դա տեղի ա ունեցել արդեն տասից հետո։ Որոշակի տարածքներ կար մեր վերահսկողության տակ են եղել, ստիպված GPS ասվածով հանձնվել ա իրանց»։

Հոկտեմբերի 17-ից, երբ ադրբեջանցիները Կուբաթլուի շրջանը վերցնում էին, Դավիթ Բեկն անդադար կրակի թիրախում հայտնվեց։ Նոյեմբերի 2-ը Դավիթ Բեկում հիշում են որպես ամենասարսափելի օրերից մեկը։ Այդ օրն էր, որ արկի բեկորից մեքենայում մահացավ 44-ամյա Դավիթ Հովհաննիսյանը՝ Գևորգյանների ընտանիքի փեսան։ Ահագնացող կրակից կարծել էին՝ ադրբեջանցիները գյուղ են մտնում։ Հիշում է դավիթբեկցի Ռաֆիկ Հովհաննիսյանը․ «Շուրջը ռակետներ էին գնում, պայթում էին արկերը, արդեն մոտիկանում էր, կակրազ, որ գերեզմանոցներին խփել ա, այսինքն՝ երևի մոտիկանում ա էլի»։

Ռաֆիկ Հովհաննիսյանն ընտանիքին հենց գիշերով հանել է գյուղից։ Կուբաթլիի շրջանն Ադրբեջանը հնարավոր է կրկին վերաբնակեցնի, և դավիթբեկցիների հարևանությամբ ապրեն ադրբեջանցիներ։ Ի՞նչ է մտածում Ռաֆիկ Հովհաննիսյանը․ «Դե որ գալու չլինեն, ավելի լավ ա լինելու, որ եկան, ի՞նչ անենք։ Պիտի պայքարենք կրակոցներ լինի ոչ։ Հիմա կրակոցներ չկան, խաղաղ ա, էն կռվի վախտերը վափշե ահավոր էր, կարում չէինք մնանք»։

Հրետանային միջոցներից ադրբեջանցիները կրակի տակ էին առել բնակելի տները, որոնց պատերը բեկորների նախշերով են պատված: «Գոմը որ կա, գոմին ա խփել, ասկոլան հայել-մայելին ջարդել։ Էս գերեզմանոցներում, որ խփել ա, Ղափան տուն ունեինք, գիշերը ժամը երկուսին փախել ենք, գնացել։ Ամեն մեկը մի փոսի մեջ մնում էին, իրենց կյանքը պահելու համար էլի»,- ասաց Ռաֆիկ Հովհաննիսյանը։

Գյուղի գերեզմանոցի զգալի հատվածը ևս այրվել է, փշրվել են խաչքարեր, գերեզմաններ: «Սա ա մեր տունը։ Սա գրադ սնարյադի մնացորդն ա։ էստեղ վերև դրել ենք։ Էստեղ փորքիկ կառույց կար, միանգամից ծակել, մտել էր վերևից հողի մեջ։ Ավիրել ա հողի մեջ ու ավիրել ա տան էս հատվածը։ Առաջնահերթ խնդիր կար պատուհանները վերականգնելու, վերականգնել ենք»,- հիշեց Գրիգոր Ջհանգիրյանը։

Արկակոծման պահին Գրիգորը դիրքերում է եղել, ընտանիքը՝ տանը, փրկվել են հրաշքով։ Ավեր ու կրակ տեսնելն այս ընտանիքում նորություն չէ՝ դեռ 90-ականներից է բարձր դիրք ունեցող տունը հայտնվել կրակի տակ․ «Էս մեզ համար նորություն չի էլի, սպասելի ա սենց։ Սենց էլ կախել եմ, որ մինչև հաջորդ կռիվը պահենք, որ տանենք ուրիշ տեղ ցից անենք»։

Վերևներից եկել, արձանագրել են վնասը․ մի մասը փոխհատուցել են, կեսին դեռ սպասում են։ Ընդհանուր առմամբ, Դավիթ Բեկում պատերազմի օրերին վնասվել է 92 շինություն՝ տներ, գոմեր և այլն։ Փոխհատուցում ստացել է գյուղացիների մի մասը, մյուսները դեռ սպասում են։ Վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանից տեղեկացանք՝ գյուղում մշտապես բնակվում է 450 մարդ, կրկնակի շատ՝ գրանցվածներն են։

Այս օրերին Դավիթ Բեկում անհանգստացնող անորոշությունն ավելի շատ է, քան պարզ հարցերի պատասխանները։ Նունուֆար Արզումանյանն ասում է․ «Սահմանամերձ ա, չորս կողմից շրջապատված, թե հետո ինչ կլինի, չեմ իմանում ես։ Տենց բան կլինի չանհանգստացնի, եթե չորս կողմդ ադրեջանցի ա, անպայման, անհանգստությունը կա։ Մենք մեր տնից դուրս չենք գալու, գանք որտե՞ղ»։

Նունուֆար Արզումանյանը գյուղի խանութպանն է։ Պատերազմը ցնցել է ոչ միայն հանրապետության, այլ նաև այս փոքրիկ գյուղի փոքրիկ տնտեսությունը։ Հետևանքներն իր մաշկի վրա զգում է տիկին Նունուֆարը՝ առևտուր չկա․ «Գյուղում մարդ չի մնացել, որ առևտուր լինի։ Պատերազմի պատճառով դուրս են եկել, մի քանի ծեր մարդիկ են մնացել գյուղում»։ Իսկ վերադարձ կա՞․ «Երիտասարդությանը՝ ոչ»:

Արդեն 8 տարի գործի բերումով 39-ամյա Գրիգոր Ջհանգիրյանն ապրում է Երևանում, բայց աշխատանք գտնելուց հետո պատրաստվում է վերադառնալ հարազատ գյուղ․ «Եթե մենք էստեղ չապրենք, էս ամեն ինչի իմաստը կորչում ա։ Ես ճիշտն ասած շատ եմ կապված գյուղին։ Եթե էդ տարածքները բնակեցված չեն լինում, լքվում են, էդ տարածքների պահելու իմաստը չես հասկանում, որ կլինի էլի»։

Նույնիսկ 7-ամյա Վահե Ջհանգիրյանն է առանձնացնում սյունյաց Դավիթ Բեկի ու խոշոր մայրաքաղաքի տարբերությունը։ Նա շատ է սիրում իր գյուղը․ «Էնտեղ օդը լավ, էդքան շատ ավտոներ չկան։ Եթե քաղաքում լինի, ավտոները սենց գնում են ու օդը լավ չի լինում»։

 

Ռոբերտ Անանյան